From Wikipedia, the free encyclopedia
Իգուանոդոնտներ (լատին․՝ Iguanodontia), նախայուրային և վաղ կավճային դարաշրջանի օրնիտապոնդների խմբի դինոզավրեր, որոնք ապրել են մայրցամաքներում մոտ 164—65,5 միլիոն տարի առաջ։
Իգուանոդոնտներ | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||||
|
||||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||||
Iguanodontia | ||||||||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
|
Իգուանոդոնտների քարացածության վիճակը հայտնի է յուրային դարաշրջանից, սակայն կավճային դարաշրջանի ժամանակ նրանք միանգամից, հաջողությամբ մերվեցին խոտակերությանը և ցրվեցին ամբողջ աշխարհով։ Ներկայումս, արդեն գույություն ունի երկար տաքսոնների ցուցակ «առաջադեմ» իգուանոդոնտների մասին, որը վերաբերում է վաղ Ասիայում տարածված կավճային դարաշրջանի այս խմբերին։ Այդ խմբերի բազմազանությունը և առատությունը հնարավորություն է տալիս ենթադրել, որ իգուանոդոնտները առաջին անգամ հայտնվել են Ասիայում, այնուհետև տարածվել են ամբողջ աշխարհում[1]։
Չնայած նրանց այդ տարածումը ամբողջ աշխարհում, նրանց մնացորդները հազվադեպ են հանդիպում Հյուսիսային Ամերիկայում։ Նրանք հիմնականում կենտրոնացված են Յուտայի նահանգում, որն ընդգրկում է 40 մլն տարվա էվոլյուցիա (օրինակ՝Hippodraco scutodens և Iguanacolossus fortis)[2]:
Iguanodontia-ների առաջին տաքսոնը առաջարկել է Dollo-ն 1888 թվականին։ Մինչև հիմա բոլորի կողմից ընդունված տաքսոն չկա։ Իգուանոդոնտները հաճախ նշված են Ornithopoda-ների ամենատարածված ինֆրակարգում, թեև Բենտոնի (2004) ցուցակում դրա մասին նշված չէ։ Ավանդաբար, իգուանոդոնտները խմբավորված են եղել Iguanodontoidea-ների ենթաընտանիքի և Iguanodontidae-ների ընտանիքի մեջ։ Այնուամենայնիվ, ֆիլոգենետիկական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ արդեն ավանդական դարձած «Իգուանոդոնտներ»-ները հանդես են գալիս պարաֆիլետական խումբ, որոնք հանդրազավիդների առաջնային խումբն է («Բադակտուց դինոզավրեր»)։ Այսպիսի խմբերը, ինչպիսին է իգուանոդոնտները, դեռ երբեմն օգտագործվում են գիտական հանրագիտարանում որպես անաստիճան գանձեր[3], թեկուզ և ավանդական «իգուանոդոնտները» ընդգրկվել են ավելի ընդգրկուն Hadrosauroidea-ների խմբի մեջ։
Այն ներառում է մի քանի խմբեր.
Ինֆրակարգ։ Օրնիպոդներ (Ornithopoda)
Պատկերված դիագրամը ստեղծել է Էնդրյու Մաք Դոլնդը իր կոլեգաների հետ 2011 թվականին[5].
Iguanodontia |
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.