![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/13/Igor_Ter-Ovanesyan_1966.jpg/640px-Igor_Ter-Ovanesyan_1966.jpg&w=640&q=50)
Իգոր Տեր-Հովհաննիսյան
հայ խորհրդային մարզիկ / From Wikipedia, the free encyclopedia
Իգոր Արամի Տեր-Հովհաննիսյան (մայիսի 19, 1938(1938-05-19)[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային մարզիկ (հեռացատկորդ)։ Արամ Ավետիսի Տեր-Հովհաննիսյանի որդին։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1960 թ.), ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1980 թ.), մանկավարժական գիտությունների թեկնածու (1971 թ.)։
Իգոր Տեր-Հովհաննիսյան | |||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||||||||||||||||||||||||||||||||
Անձնական տեղեկություն | |||||||||||||||||||||||||||||||||||||
Սեռ՝ | արական | ||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտացում՝ | թեթևատլետ և long jumper | ||||||||||||||||||||||||||||||||||||
Երկիր՝ | ![]() ![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ՝ | մայիսի 19, 1938(1938-05-19)[1] (86 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր՝ | ![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||
186 սանտիմետր | |||||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ՝ | 78 կիլոգրամ | ||||||||||||||||||||||||||||||||||||
Պարգևներ
|
Ավարտել է Լվովի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը (1959 թ.)։ Հեռացատկի աշխարհի կրկնակի (1962 թ., 1967 թ.) ռեկորդակիր, Մելբուռնի, Հռոմի (3-րդ մրցանակ), Տոկիոյի (3-րդ մրցանակ) և Մեխիկոյի Օլիմպիական խաղերի մասնակից։ Հեռացատկի ԽՍՀՄ (12 անգամ) և Եվրոպայի 6-ակի չեմպիոն։ 11 անգամ բարելավել է ԽՍՀՄ հեռացատկի ռեկորդը (774 սմ-ից հասցրել 835-ի)։ Դասվում է թեթև աթլետիկայի պատմության 10 լավագույն ցատկորդների շարքում։
1972-1983 թվականներին աշխատել է ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտեում, որպես թեթև աթլետիկայի մարզիչ, 1983 թվականից՝ թեթև աթլետիկայի ԽՍՀՄ հավաքական թիմերի գլխավոր մարզիչ։ Հեղինակ է մի շարք գրքերի և գիտական հոդվածների։
Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր։