![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a3/Igor_Kurchatov_001.png/640px-Igor_Kurchatov_001.png&w=640&q=50)
Իգոր Կուրչատով
ռուս միջուկային ֆիզիկոս, գիտական ղեկավար, ԽՍՀՄ առաջին ատոմային ռումբի հեղինակ / From Wikipedia, the free encyclopedia
Իգոր Վասիլիի Կուրչատով (ռուս.՝ И́горь Васи́льевич Курча́тов, հունվարի 8 (21), 1903[4] կամ դեկտեմբերի 30 1902 (հունվարի 12 1903), Սիմ, Սիմսկի ծխական համայնք, Ufa Uyezd, Ուֆայի նահանգ, Ռուսական կայսրություն[5] - փետրվարի 7, 1960(1960-02-07)[5][6][7][…], Բարվիխա (գյուղ, Օդինցովսկի շրջան), Կունցևի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ռուս ֆիզիկոս և գիտական ղեկավար, ակադեմիկոս, Սոցիալիստական աշխատանքի եռակի հերոս։ 1943 թվականից Կուրչատովը գլխավորել է ատոմային խնդիրների հետ կապված գիտական աշխատանքները ԽՍՀՄ-ում։ Նրա ղեկավարությամբ ստեղծվել են Եվրոպայում առաջին ատոմային ռեակտորը (1946) և խորհրդային առաջին ատոմային ռումբը (1949)։
Կուրչատովի վաղ շրջանի աշխատանքները վերաբվերում են սեգնետաէլեկտրիկների, նեյտրոնների ազդեցությամբ առաջացող միջուկային ռեակցիաների, արհեստական ռադիոակտիվության ուսումնասիրությանը։ Կուրչատովը հայտնագործել է միջուկների՝ համեմատաբար կյանքի մեծ տևողությամբ գրգռված վիճակների գոյությունը։