Իբ (քաղաք)
քաղաք Եմենում From Wikipedia, the free encyclopedia
քաղաք Եմենում From Wikipedia, the free encyclopedia
Իբ (արաբ․՝ إب), քաղաք Եմենում, Իբ շրջանի կենտրոնը։
Բնակավայր | ||
---|---|---|
Իբ | ||
Երկիր | Եմեն | |
Համայնք | Ibb Governorate? | |
ԲԾՄ | 2000 մետր | |
Բնակչություն | ▲350 864 մարդ (2013) | |
| ||
Ամենայն հավանականությամբ քաղաքը հիմնադրվել է Հիմյարի թագավորության արքաների կողմից, որպես առևտրական կենտրոն և դիրք՝ Արաբական ծովի ծովափից Սանաա տանող քարավանային ուղու վրա[1]։ Քաղաքի մասին առաջին գրավոր հիշատակությունը եղել է X դարում[1]։
Քաղաքը գտնվում է երկրի հարավարևմտյան հատվածում՝ Մոհա քաղաքից 117 կիլոմետր հեռավորության վրա։ Այն համանուն մուհաֆազայի վարչական կենտրոնն է[2]։
Իբ քաղաքը կառուցվել է Ջաբալ Բադան լեռներում։ Քաղաքից բացվում է հրաշալի տեսարան դեպի կանաչ գյուղական տեղանքը։ Քաղաքը շրջապատված է լեռներով[1]։
2004 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքում բնակվում էր 208․844 մարդ։ 2012 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում էր 331․146 մարդ[2]։
2013 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքում բնակվում էր 350․864 մարդ[3]։
1994 | 2004 | 2012 | 2013 |
---|---|---|---|
103 312 | 208 844 | 331 146 | 350 864 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.