Ադրբեջանի ազգային հերոս From Wikipedia, the free encyclopedia
Իբադ Մովսում օկլի Հուսեյնով (ադրբ.՝ İbad Mövsüm oğlu Hüseynov, հոկտեմբերի 18, 1970, Մուղանլու, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր սերժանտ, Ադրբեջանի Հանրապետության ազգային հերոս[2][3][4]։
Իբադ Հուսեյնով | |
---|---|
ադրբ.՝ İbad Hüseynov | |
հոկտեմբերի 18, 1970 (53 տարեկան) - | |
Ծննդավայր | Մուղանլու, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ադրբեջան |
Զորատեսակ | Ադրբեջանի զինված ուժեր |
Կոչում | ստարշինա |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Պարգևներ |
Իբադ Հուսեյնովը ծնվել է 1970 թվականին Խոջավենդի շրջանում։ Իբադ Հուսեյնովը ծառայել է Խորհրդային բանակում Ռուսաստանի Ամուր քաղաքի զորամասերից մեկում։ Իբադ Հուսեյնովը 1990 թվականին վերադարձել է Ադրբեջան։ Ստեղծել է տեղական ռազմական ինքնապաշտպանության ստորաբաժանումներ Խոջավենդի շրջանում։ Մասնակցել է առաջին Ղարաբաղյան պատերազմին։
1993 թվականի դեկտեմբերի 26-ին Իբադ Հուսեյնովը ծանր վիրավորվել է։ Հիվանդանոցը լքելուց անմիջապես հետո նա վերադարձել է առաջնագծում գտնվող իր զորամաս։
1994 թվականի հոկտեմբերի 9-ին նա պարգևատրվել է Ադրբեջանի Հանրապետության «Ադրբեջանի դրոշ» շքանշանով[5]։
2010 թվականին Բաքվի «Ադրբեջանֆիլմ» կինոստուդիայում տեղի ունեցավ Իբադ Հուսեյնովին նվիրված «Զինվոր» վավերագրական ֆիլմի շնորհանդեսի արարողությունը։ Ֆիլմը նկարահանել է ռեժիսոր Էթիբար Մամեդովը։ 2016 թվականին ռեժիսոր Նաթիգ Նովրուզովը նկարահանել է «Հատուկ նշանակության Իբադ» գեղարվեստական ֆիլմը։
1994 թվականի հոկտեմբերի 9-ին պարգևատրվել է Ադրբեջանի Հանրապետության «Ադրբեջանի դրոշ» շքանշանով։
2015 թվականին պարգևատրվել է Թուրքիայի ռազմավարական ուսումնասիրությունների կողմից «Պատվո» մեդալով։
2017 թվականին ԱՀ վետերանների կազմակերպության կողմից նրան շնորհվել է «Գեներալ Սամադ բեյ Մեհմանդարով» մեդալ։
Նախագահ Իլհամ Ալիևը 2020 թվականի դեկտեմբերի 9-ին նրան շնորհել է «Ադրբեջանի ազգային հերոս» կոչում[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.