Ժորժ Ռենե Լուի Մարշե (ֆր.՝ Georges René Louis Marchais, հունիսի 7, 1920(1920-06-07)[1][2][3][…], Լա Օգեթ - նոյեմբերի 16, 1997(1997-11-16)[2][3][4][…], Փարիզ, Ֆրանսիա[5]), ֆրանսիացի կոմունիստ քաղաքական գործիչ։

Ծնվել է բանվորի ընտանիքում։ Աշխատել է որպես խառատ։ 1942 թվականին հարկադիր աշխատանքի է եղել ֆաշիստական Գերմանիայում։ Պատերազմից հետո աշխատել է ավիացիոն արդյունաբերության ձեռնարկություններում, եղել է արհմիութենական ակտիվիստ։ 1947 թվականին դարձել է Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության (ՖԿԿ) անդամ։ 1954-1961 թվականներին՝ ՖԿԿ Սեն Սյուդի (Սենի դեպարտամենտ, Փարիզի շրջանում) ֆեդերացիայի քարտուղար։ 1956 թվականին ընտրվել է ՖԿԿ ԿԿ անդամության թեկնածու, 1959 թվականին՝ անդամ և ՖԿԿ ԿԿ քաղբյուրոյի անդամության թեկնածու, 1961 թվականից՝ անդամ և ՖԿԿ ԿԿ քարտուղար։ ՖԿԿ XIX համագումարում (1970) ընտրվել է կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ, 20-րդ համագումարում (1972)՝ գլխավոր քարտուղար։ 1973 թվականին դարձել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր։

Հեղինակել է «Դեմոկրատական մրցահրավեր» (1973) աշխատությունը։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.