իտալացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Ժոնաս Գոնսալվես Օլիվեյրա (պորտ.՝ Jonas Gonçalves Oliveira, ապրիլի 1, 1984[1][2], Bebedouro, Սան Պաուլու, Բրազիլիա), կամ պարզապես Ժոնաս, բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բենֆիկայի և Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[3]։
Ժոնասը Բենֆիկայի կազմում 2016 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Jonas Gonçalves Oliveira | ||
Քաղաքացիությունը |
Բրազիլիա Իտալիա | ||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 1, 1984[1][2] (40 տարեկան) | ||
Ծննդավայր | Bebedouro, Սան Պաուլու, Բրազիլիա | ||
Հասակ | 181 սմ | ||
Քաշ | 73 կգ | ||
Դիրք | կենտրոնական հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Բենֆիկա | ||
Համար | 10 | ||
Պատանեկան կարիերա | |||
2003-2004 | Գուարանի | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2005 | Գուարանի | 25 | (12) |
2006-2007 | Սանտոս | 20 | (1) |
2007-2011 | Գրեմիո | 74 | (40) |
2008 | → Պորտուգեզա | 25 | (10) |
2011-2014 | Վալենսիա | 113 | (36) |
2014-ներկա | Բենֆիկա | 110 | (99) |
Ազգային հավաքական‡ | |||
2011-ներկա | Բրազիլիա | 12 | (3) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ժոնասը Գուարանիի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց Սանտու Անդրեի դեմ խաղում։ Գուարանիի կազմում նա անցկացրեց 25 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 12 գոլի հեղինակ։ 2006 թվականին Ժոնասը միացավ Սանտոսին[4]։ Նա 4 գոլի հեղինակ դարձավ Լիգա Պաուլիստայի 6 հանդիպումներում՝ օգնելով իր թիմին հաղթել մրցաշարը[5]։ Այնուամենայնիվ, նա ծանր վնասվածք ստացավ՝ դուրս մնալով 6 ամսով։ Նա խաղադաշտ վերադարձավ 2007 թվականին՝ Լիգա Պաուլիստայում դառնալով 4 գոլի հեղինակ և օգնելով Սանտոսին երկրորդ տարին անընդմեջ հաղթել մրցաշարը[6]։
2007 թվականի սեպտեմբերի 12-ին Ժոնասը 4 տարվա պայմանագիր կնքեց Գրեմիոյի հետ[7]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 16-ին՝ Ինտերնասիոնալի դեմ խաղում[8]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 30-ին՝ Ժուվենտուդեի դեմ խաղում[9]։ 2008 թվականին Ժոնասը սկսեց ավելի քիչ խաղաժամանակ ստանալ և ամռանը վարձավճարով միացավ Պորտուգեզային։ Վարձավճարի ընթացքում նա դարձավ 10 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ անցկացրած 25 հանդիպումներում։
2009 թվականին Ժոնասը վերադարձավ Գրեմիո։ Իր առաջին հանդիպումը Լիբերտադորեսի գավաթում անցկացրեց փետրվարի 26-ին Ունիվերսիդադ դե Չիլիի դեմ խաղում[10]։ Մարտի 12-ին Ժոնասը չիրացրեց մի քանի գոլային պահ Բոյակա Չիկոյի դեմ խաղում[11], ինչից հետո իսպանական Mundo Deportivo թերթը նրան անվանեց «ամենավատ հարձակվողը աշխարհում»[12]։ Մարտի 26-ին նա գոլի հեղինակ դարձավ Աուրորայի դեմ Լիբերտադորեսի գավաթի խաղում, ապա հեռացվեց խաղադաշտից՝ ստանալով կարմիր քարտ հանդիպման 59-րդ րոպեին[13]։
2010 թվականի մայիսի 26-ին Ժոնասը դուբլ ձևակերպեց Ավաիի դեմ խաղում[14]։ Հոկտեմբերի 6-ին՝ Գրեմիո Բարուերիի դեմ խաղում նա դարձավ 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 4-0 հաշվով[15]։ 2010 թվականին բրազիլացին դարձավ Սերիա A-ի լավագույն ռմբարկուն[16]՝ ընդգրկվելով առաջնության խորհրդանշական հավաքականում։ Գրեմիոյի կազմում Ժոնասը անցկացրեց 134 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 75 գոլի հեղինակ։
2011 թվականի հունվարի 24-ին Ժոնասը 1․25 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Վալենսիա[17][18]։ Իր դեբյուտը Լա Լիգայում նշեց փետրվարի 19-ին՝ փոխարինելով Արից Ադուրիսին Սպորտինգ Խիխոնի դեմ խաղում[19]։ Իր առաջին գոլը խփեց փետրվարի 27-ին՝ Ատլետիկ Բիլբաոյի դեմ խաղում[20]։ Իր առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում անցկացրեց մարտի 9-ին՝ 1/8 եզրափակչի Շալկե 04-ի դեմ խաղում[21]։ Ապրիլի 23-ին Ժոնասը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռեալ Մադրիդի դեմ խաղում, սակայն Վալենսիան պարտվեց 3-6 հաշվով[22]։
2011 թվականի նոյեմբերի 1-ին՝ Բայեր Լևերկուզենի դեմ խաղում Ժոնասը խփեց Չեմպիոնների Լիգայի պատմության երկրորդ ամենաարագ գնդակը[23]՝ գոլի հեղինակ դառնալով հանդիպման 10․5-րդ վայրկյանին և զիջելով միայն Բավարիայի և Նիդերլանդների ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռոյ Մակային[24], ով գոլի հեղինակ էր դարձել 10․13 վայրկյանում[25][26]։ Նոյեմբերի 23-ին Ժոնասը գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Գենկի դեմ խաղում՝ օգնելով Վալենսիային հաղթել 7-0 հաշվով[27]։ 2012 թվականի փետրվարի 12-ին նա դուբլ ձևակերպեց Սպորտինգ Խիխոնի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 4-0 հաշվով[28]։ 2011-12 մրցաշրջանում Ժոնասը անցկացրեց 54 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 19 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ[29]։
2012 թվականի օգոստոսի 26-ին Ժոնասը 2 գոլային փոխանցում տվեց Դեպորտիվո Լա Կորունյայի դեմ խաղում[30]։ Հոկտեմբերի 2-ին նա դուբլ ձևակերպեց Լիլի դեմ Չեմպիոնների Լիգայի խաղում՝ օգնելով Վալենսիային հաղթել 2-0 հաշվով[31][32]։ 2012-13 մրցաշրջանում Ժոնասը 13 գոլի հեղինակ դարձավ Լա Լիգայում[33]՝ իր լավագույն արդյունքը այս մրցաշարում։ 2013 թվականի դեկտեմբերի 1-ին՝ Օսասունայի դեմ խաղում բրազիլացին հետ-տրիկ ձևակերպեց 8 րոպեում՝ 3-0 հաշվով հաղթանակ պարգևելով Վալենսիային[34][35]։ 2014 թվականի մարտի 16-ին՝ Ռեալ Սոսիեդադի դեմ խաղում նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ թիմի ավագի թևկապով[36]։ Վալենսիայի կազմում Ժոնասը անցկացրեց 157 հանդիպում՝ դառնալով 52 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։
2014 թվականի սեպտեմբերի 12-ին Ժոնասը 2 տարվա պայմանագիր կնքեց Բենֆիկայի հետ[37]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հոկտեմբերի 5-ին՝ փոխարինելով Լիմային Արոկայի դեմ խաղում և դառնալով գոլի հեղինակ հանդիպման 88-րդ րոպեին[38]։ Հոկտեմբերի 18-ին Ժոնասը հետ տրիկ ձևակերպեց Պորտուգալիայի գավաթի Սպորտինգ Կովիլյանի դեմ խաղում[39]։ 2015 թվականի փետրվարի 28-ին նա 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Էշտորիլ Պրայայի դեմ խաղում[40]։ Ապրիլի 18-ին բրազիլացին դուբլ ձևակերպեց Բելենենսիշի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[41]։ 2014-15 մրցաշրջանում Ժոնասը անցկացրեց 35 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 31 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ[42]։ Բենֆիկան հաղթեց Պորտուգալիայի առաջնությունը և Պորտուգալիայի լիգայի գավաթը՝ դառնալով Պորտուգալիայի առաջնության երկրորդ լավագույն ռմբարկուն և ճանաչվելով մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը։
2015 թվականի սեպտեմբերի 10-ին Ժոնասը երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2018 թվականը[43]։ 11-ին՝ Բելենենսիշի դեմ խաղում նա դարձավ 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Բենֆիկային հաղթել 6-0 հաշվով[44]։ 2016 թվականի հունվարի 11-ին բրազիլացին հետ-տրիկ ձևակերպեց Նասիոնալի դեմ խաղում[45]։ 2016 թվականի ապրիլի 1-ին նա գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բրագայի դեմ խաղում[46]։ Մայիսի 20-ին Ժոնասը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Պորտուգալիայի լիգայի գավաթի եզրափակչում[47]՝ օգնելով Բենֆիկային 6-2 հաշվով հաղթել Մարիտիմուին և նվաճել գավաթը։ 2015-16 մրցաշրջանում Ժոնասը անցկացրեց 48 հանդիպում՝ դառնալով 36 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ[48]։ Նա դարձավ Պորտուգալիայի առաջնության լավագույն ռմբարկուն՝ ճանաչվելով առաջնության և Բենֆիկայի լավագույն ֆուտբոլիստը։ Մրցաշրջանի ընթացքում բրազիլացին հավակնում էր նաև Եվրոպայի ոսկե խաղակոշիկի տիտղոսին[49][50][51], սակայն զբաղեցրեց միայն 4-րդ հորիզոնականը[52]։
2016 թվականի օգոստոսի 7-ին Ժոնասը գոլի հեղինակ դարձավ Պորտուգալիայի սուպերգավաթի Բրագայի դեմ խաղում[53]՝ օգնելով Բենֆիկային նվաճել գավաթը։ Նա բաց թողեց մրցաշրջանի կեսը՝ վնասվածքի պատճառով, և 2016-17 մրցաշրջանում անցկացրեց ընդամենը 19 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 13 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ[54] և ճանաչվելով Բենֆիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ 2017 թվականի օգոստոսի 19-ին Ժոնասը 3 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բելենենսիշի դեմ խաղում[55]։ 2018 թվականի մարտի 1-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը Բենֆիկայի հետ մինչև 2019 թվականը[56][57]։ Մարտի 3-ին Ժոնասը հետ-տրիկ ձևակերպեց Մարիտիմուի դեմ խաղում[58]։ Մարտի 31-ին նա 2 գոլ խփեց Վիտորիա Գիմարայնշի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով[59]։ 2017-18 մրցաշրջանում Ժոնասը դարձավ 34 գոլի 6 գոլային փոխանցման հեղինակ առաջնությունում անցկացրած 30 խաղերում[60]՝ դառնալով Պորտուգալիայի առաջնության լավագույն ռմբարկուն[61]։
Իր դեբյուտը Բրազիլիայի ազգային հավաքականում Ժոնասը նշեց 2011 թվականի մարտի 27-ին[62]՝ փոխարինման մտնելով Շոտլանդիայի դեմ ընկերական խաղում[63][64]։ Իր առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց նոյեմբերի 10-ին՝ Գաբոնի դեմ խաղում[65]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում խփեց նոյեմբերի 14-ին՝ դուբլ ձևակերպելով Եգիպտոսի դեմ խաղում[66][67]։ 2016 թվականի մարտի 30-ին՝ Պարագվայի դեմ խաղում Ժոնասը 2012 թվականից հետո առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում[68]։ 2016 թվականի հունիսին նա մասնակցեց Կոպա Ամերիկային[69][70]՝ անցկացնելով 2 հանդիպում և դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ[71], սակայն Բրազիլիան դուրս մնաց առաջնության խմբային փուլից[72][73]։
2018 թվականի օգոստոսի 17-ի դրությամբ[74]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Մայրցամաքային | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Գուարանի | 2005 | Սերիա B | 25 | 12 | 1 | 0 | — | 3 | 1 | 29 | 13 | |
Սանտոս | 2006 | Սերիա A | 15 | 1 | 0 | 0 | 4 | 0 | 6 | 4 | 25 | 5 |
2007 | 5 | 0 | 0 | 0 | 8 | 1 | 20 | 4 | 33 | 5 | ||
Ընդհանուր | 20 | 1 | 0 | 0 | 12 | 1 | 26 | 8 | 58 | 10 | ||
Գրեմիո | 2007 | Սերիա A | 12 | 3 | — | — | — | 12 | 3 | |||
2008 | 3 | 0 | 0 | 0 | 3 | 3 | 6 | 3 | ||||
2009 | 26 | 14 | — | 8 | 2 | 15 | 8 | 49 | 24 | |||
2010 | 33 | 23 | 9 | 8 | 2 | 0 | 21 | 11 | 65 | 42 | ||
2011 | 0 | 0 | — | 0 | 0 | 2 | 3 | 2 | 3 | |||
Ընդհանուր | 74 | 40 | 9 | 8 | 10 | 2 | 41 | 25 | 134 | 75 | ||
Պորտուգեզա (վարձավճար) | 2008 | Սերիա A | 25 | 10 | — | — | — | 25 | 10 | |||
Վալենսիա | 2010–11 | Լա Լիգա | 13 | 3 | 0 | 0 | 1 | 0 | 14 | 3 | ||
2011–12 | 34 | 10 | 7 | 4 | 13 | 5 | 54 | 19 | ||||
2012–13 | 35 | 13 | 6 | 1 | 8 | 5 | 49 | 19 | ||||
2013–14 | 31 | 10 | 1 | 0 | 8 | 0 | 40 | 10 | ||||
Ընդհանուր | 113 | 36 | 14 | 5 | 30 | 10 | 0 | 0 | 157 | 51 | ||
Բենֆիկա | 2014–15 | Պրիմեյրա Լիգա | 27 | 20 | 3 | 6 | — | 5 | 5 | 35 | 31 | |
2015–16 | 34 | 32 | 1 | 0 | 9 | 2 | 4 | 2 | 48 | 36 | ||
2016–17 | 19 | 13 | 3 | 2 | 1 | 0 | 5 | 3 | 28 | 18 | ||
2017–18 | 30 | 34 | 2 | 1 | 6 | 0 | 3 | 2 | 41 | 37 | ||
Ընդհանուր | 110 | 99 | 9 | 9 | 16 | 2 | 17 | 12 | 152 | 122 | ||
Կարիերայի ընդհանուր | 367 | 198 | 33 | 22 | 68 | 15 | 87 | 45 | 555 | 280 |
2018 թվականի օգոստոսի 17-ի դրությամբ[74]
Բրազիլիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2011 | 5 | 2 |
2012 | 3 | 0 |
2016 | 4 | 1 |
Ընդհանուր | 12 | 3 |
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Նոյեմբերի 14, 2011 | Ահմեդ բին Ալի մարզադաշտ, Ալ Ռայան, Կատար | Եգիպտոս | 1–0 | 2–0 | Ընկերական խաղ |
2. | 2–0 | |||||
3. | Մայիսի 29, 2016 | Դիկս Սպորտինգ Գուդս Պարկ, Կոմերս Սիթի, Միացյալ Նահանգներ | Պանամա | 1–0 | 2–0 |
Գրեմիո
Սանտոս
Բենֆիկա
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.