![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4c/Bundesarchiv_B_145_Bild-F015892-0010%252C_Bonn%252C_Konrad_Adenauer_und_Charles_de_Gaulle.jpg/640px-Bundesarchiv_B_145_Bild-F015892-0010%252C_Bonn%252C_Konrad_Adenauer_und_Charles_de_Gaulle.jpg&w=640&q=50)
Ժողովրդավարական խաղաղության տեսություն
From Wikipedia, the free encyclopedia
Ժողովրդավարական խաղաղության տեսություն, տեսություն, ըստ որի՝ ժողովրդավարությունները գերադասում են չներքաշվել զինված հակամարտության մեջ այլ ժողովրդավարությունների հետ[1]։ Ի տարբերություն պատերազմի մեջ ներգրավվածության տեսությունների՝ սա համարվում է «խաղաղության տեսություն»՝ վեր հանելով շարժառիթները, որոնք ցրում են պետության կողմից հովանավորվող բռնության մասին ենթադրությունները։
Որոշ տեսաբաններ նախընտրում են այնպիսի դրույթներ, ինչպիսիք են «փոխադարձ ժողովրդավարական խաղաղասիրություն»[2] կամ «ներժողովրդավարական ոչ բռնության հիպոթեզներ», որպեսզի պարզաբանեն, որ խաղաղության իրավիճակը եզակի չէ միայն ժողովրդավարություններին, բայց այն ավելի հեշտությամբ պահպանվում է ժողովրդավարական ազգերի միջև[3]։
Այս տեսության ջատագովները, ի թիվս այլ գործոնների, նշում են նաև հետևյալ կետերը.
• Ժողովրդավար ղեկավարները պատասխանատու են իրենց ընտրած հանրության առջև պատերազմի պատճառով կրած պարտությունների համար,
• Հանրության առջև հաշվետու պետական աշխատողները հակված են ժողովրդավարական կառույցներ հիմնել՝ միջազգային խնդիրները լուծելու նպատակով,
• Ժողովրդավարությունները համանման քաղաքականություն և կառավարման դոկտրին ունեցող երկրներին հակված չեն համարել թշնամական,
• Ժողովրդավարությունները ձգտում են ունենալ ավելի մեծ հանրային հարստություն, քան այլ երկրները, այդ իսկ պատճառով ձգտում են պահպանել ենթակառուցվածքներն ու ռեսուրսները։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4c/Bundesarchiv_B_145_Bild-F015892-0010%2C_Bonn%2C_Konrad_Adenauer_und_Charles_de_Gaulle.jpg/640px-Bundesarchiv_B_145_Bild-F015892-0010%2C_Bonn%2C_Konrad_Adenauer_und_Charles_de_Gaulle.jpg)