Portugalats’i yergich’, kompozitor yev k’aghak’akan gortsich’ (1929-1987) From Wikipedia, the free encyclopedia
Ժոզե Մանուել Սերկեյրա Աֆոնսու դուշ Սանտուշ (պորտ.՝ José Manuel Cerqueira Afonso dos Santos, մականունը` Զեկա Աֆոնսու (պորտ.՝ Zeca Afonso, օգոստոսի 2, 1929[1], Ավեյրու - փետրվարի 23, 1987[1], Սետուբալ, Պորտուգալիա), պորտուգալացի բանաստեղծ, երգիչ և կոմպոզիտոր, հակաֆաշիստ հասարակական գործիչ[3]։ Մեխակների հեղափոխության մասնակից։
Ժոզե Աֆոնսու | |
---|---|
Բնօրինակ անուն | պորտ.՝ Zeca Afonso |
Ի ծնե անուն | պորտ.՝ José Manuel Cerqueira Afonso dos Santos |
Նաև հայտնի է որպես | José Afonso |
Ծնվել է | օգոստոսի 2, 1929[1] Ավեյրու |
Երկիր | Պորտուգալիա |
Մահացել է | փետրվարի 23, 1987[1] (57 տարեկան) Սետուբալ, Պորտուգալիա |
Ժանրեր | ժողովրդական երաժշտություն և բողոքի երգ |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, բանաստեղծ, կոմպոզիտոր, երգիչ, ստուդիական երաժիշտ, քաղաքական գործիչ և հեղափոխական |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Orfeu? |
Կրթություն | Կոիմբրի համալսարան |
Ամուսին | Maria Amália de Oliveira?[2] |
José Afonso Վիքիպահեստում |
1930 թվականին, երբ Ժոզե Աֆոնսուն մեկ տարեկան էր, նրա ծնողները մեկնում են Անգոլա` թույլ առողջություն ունեցող երեխային թողնելով քեռու և մորաքրոջ մոտ։ Քեռին նրան դաստիարակում է որպես հանրապետական և հակակղերական։ 1933 թվականին մոր խնդրանքով Ժոզե Աֆոնսուն մեկնում է Անգոլա, որտեղ դպրոց է ընդունվում և ապրում երեք տարի։
1936 թվականին նա վերադառնում է Պորտուգալիա, իսկ 1937 թվականին կրկին տեղափոխվում ծնողների մոտ` Մոզամբիկ։ 1938 թվականին Ժոզե Աֆոնսուն նորից վերադառնում է հայրենիք, բայց այս անգամ` իր մյուս քեռու մոտ։ Վերջինս ֆաշիստ էր և իր քեռորդուն հանձնում է երիտասարդական ֆաշիստական ընկերությանը։ Այս տարիների մասին Աֆոնսուն հիշել է որպես իր կյանքի վատագույն օրեր։
1945 թվականին նա սկսում է երգել համալսարանում, մի քանի անգամ ձախողում քննությունները և ամուսնանում։ 1949 թվականին սկսում է ուսումնասիրել պատմություն և փիլիսոփայություն։ Թեկնածուական աշխատանք է գրել Ժան-Պոլ Սարտրի մասին։ Ակտիվորեն մասնակցել է ձախ հեղափոխական շարժմանը։
1974 թվականին ապրիլի 25-ին կաթոլիկ հեռուստաաալիքով հնչել է Ժոզե Աֆոնսուի «Գրանդոլա, թուխ աղջիկ» երգը, որը և ազդանշան է դառնում ֆաշիստական բռնապետության դեմ ուղղված ապստամբության` Մեխակների հեղափոխության համար։ Այս երգը դառնում է հեղափոխության ոչ պաշտոնական հիմնը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.