From Wikipedia, the free encyclopedia
Ժան Բատիստ Ժոզեֆ Ֆուրիե (ֆր.՝ Jean Baptiste Joseph Fourier, մարտի 21, 1768[1][2][3][…], Օսեր, Բուրգունդիա, Ֆրանսիայի թագավորություն[4] - մայիսի 16, 1830[1][2][3][…], Փարիզ, Բուրբոնների վերականգնում[1]), ֆրանսիացի մաթեմատիկոս և ֆիզիկոս, Փարիզի ԳԱ անդամ (1817), Պետերբուրգի ԳԱ պատվավոր անդամ (1829), առավել հայտնի Ֆուրիեի շարքերի ուսումնասիրություններով և նրանց կիրառմամբ ջերմափոխանակման և վիբրացիաների խնդիրներում։ Ֆուրիեի ձևափոխությունը և Ֆուրիեի օրենքը իրենց անունները ստացել են նրա պատվին։ Սովորաբար Ֆուրիեին են վերագրում նաև ջերմոցային էֆեկտի հայտնագործությունը[13]։
Ավարտել է Օսերի ռազմական դպրոցը, որտեղ և անցել է դասախոսական աշխատանքի։ 1796-98 թթ. դասավանդել է Պոլիտեխնիկական դպրոցում։ Ֆուրիեի առաջին աշխատանքները վերաբերում են հանրահաշվին։ 1796 թ.-ին արտածել է որոշ սահմանափակումների դեպքում հանրահաշվական հավասարման իրական արմատների քանակի մասին մի թեորեմ (հրատ․ 1820 թվականին, կոչվում է իր անունով)։ Այս հարցի լրիվ լուծումը տվել է Ժակ Շառլ Ֆրանսուա Շտուրմը, 1829 թվականին։ Ֆուրիեի աշխատանքները հիմնականում վերաբերում են մաթեմատիկական ֆիզիկային, մասնավորապես պինդ մարմնում ջերմության տարածման տեսությանը, որտեղ նրա ստացած արդյունքները, ամփոփված «Ջերմության անալիտիկ տեսություն» հանրպհայտ աշխատանքում (հրտ․ 1822-ին), ովքեր դեր են խաղացել մաթեմատիկայի հետագա զարգացման գործում։ Տարբեր հատվածներում տարբեր անալիտիկ արտահայտություններով ներկայացված ֆունկցիաները եռանկյունաչափական շարքերի վերլուծելու վերաբերյալ աշխատանքներով, էապես նպաստել է ֆունկցիայի հասկացության ճշգրտմանը։ Թեև ցանկացած ֆունկցիաները եռանկյունաչափական շարքի վերածման հնարավյորությունն ապացուցելու նրա փորձերն անհաջող էին, այնուամենայնիվ այդ աշխատանքները հիմք հանդիսացան տվյալ պրոբլեմի մի ամբողջ շարք հետազոտությունների համար, որոնցով էլ նշանակալից չափով պայմանավորվեց բազմությունների տեսության և իրական փոփոխականի ֆունկցիաների տեսության սկզբնավորումը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.