Ժոզեֆ Լեո Մանկևիչ
From Wikipedia, the free encyclopedia
Ժոզեֆ Լեո Մանկևիչ (անգլ.՝ Joseph Leo Mankiewicz, փետրվարի 11, 1909(1909-02-11)[1][2][3][…], Ուիլքս Բարրե, Փենսիլվանիա[4] - փետրվարի 5, 1993(1993-02-05)[1][2][3][…], Բեդֆորդ, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և կինոպրոդյուսեր։
Ժոզեֆ Լեո Մանկևիչ անգլ.՝ Joseph Leo Mankiewicz | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 11, 1909(1909-02-11)[1][2][3][…] |
Ծննդավայր | Ուիլքս Բարրե, Փենսիլվանիա[4] |
Մահացել է | փետրվարի 5, 1993(1993-02-05)[1][2][3][…] (83 տարեկան) |
Մահվան վայր | Բեդֆորդ, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Կոլումբիայի համալսարան (1928) և Սթայվեսանթի անվան ավագ դպրոց (1924) |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտացում | կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, թարգմանիչ, արհմիութենական գործիչ, ռեժիսոր և պրոդյուսեր |
Ամուսին | Rose Stradner? և Elizabeth Young?[5] |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0000581 |
Մանկևիչն իր կինոկարիերան սկսել է 1929 թվականին՝ որպես սցենարիստ «Paramount Pictures»-ում, 1934 թվականից աշխատել է որպես պրոդյուսեր «Metro-Goldwyn-Mayer» ստուդիայում, իսկ 1943-1952 թվականներին գրել է սցենարներ և ռեժիսորական ֆիլմեր «Twentieth Century Fox» ստուդիայում, որից հետո աշխատել է որպես սցենարիստ և ռեժիսոր տարբեր ստուդիաներում, կարիերան ավարտելով 1972 թվականին։ Մանկևիչի կարիերայի լավագույն ժամանակահատվածը սկսվել է 1946 թվականին, երբ նա հնարավորություն է ստացել ռեժիսորական ֆիլմեր նկարահանել ըստ իր սցենարի։ Նրա սցենարները համընդհանուր ճանաչում են ստացել բարձր ինտելեկտուալ մակարդակի, հետաքրքրաշարժ սյուժետային շրջադարձերի և յուրահատկության համար, և որպես ռեժիսոր նա կարողացել է դերասաններին հասցնել գերազանց դերասանական խաղի։
Մանկևիչը Միացյալ Նահանգների ամենաճանաչված սցենարիստներից ու ռեժիսորներից է։ Երկու տարի անընդմեջ նա միաժամանակ շահել է Օսկար երկու անվանակարգերում՝ լավագույն ռեժիսոր և լավագույն սցենարիստ՝ «Նամակ երեք կանանց» (1949) և «Ամեն ինչ Եվայի մասին» (1950) ֆիլմերի համար։ Վերջին կինոնկարը առաջադրվել էր ընդհանուր առմամբ 14 Օսկարի, որը շահել է վեց անգամ։ Մանկևիչը առաջադրվել է նաև Օսկարի մրցանակի՝ որպես լավագույն սցենարիստ «Սքիփի» (1931), «Ելք չկա» (1950), «Ոտաբոբիկ կոմսուհի» (1954) ֆիլմերի համար և լավագույն ռեժիսոր՝ «Հինգ մատ» (1952) և «Խաղի միջով» (1972) ֆիլմերի համար։ Տասներկու դերասան և դերասանուհի, որոնք խաղացել են Մանկևիչի ռեժիսորական ֆիլմերում, իրենց կատարման համար առաջադրվել են «Օսկար» մրցանակի, այդ թվում` երկուսը` Ջորջ Սանդերսը և Էդմոնդ Օ'Բրայանը, շահել են այս մրցանակը։ Մանկևիչի ամենահայտնի կինոնկարներից է նաև «Կլեոպատրա» պատմական դրաման (1963), որն իր ժամանակի և կազմակերպչական խնդիրների համար ահռելի ծախսերի պատճառով հաճախ անվանել են «աղետ», չնայած ի վերջո ֆիլմի եկամուտը լրացրել է ծախսերը և նույնիսկ եկամուտ բերել։
1950-1951 թվականներին Մանկևիչը Ամերիկայի ռեժիսորների գիլդիայի նախագահն է եղել։