իսպանացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Ժոան Կապդևիլա ավելի հայտնի է Կապդևիլա (իսպ․՝ Joan Capdevila i Méndez, փետրվարի 3, 1978[1][2], Տառեգա, Urgell), իսպանացի ֆուտբոլիստ, աջ պաշտպան։ Հանդես է գալիս «Սանտ Կոլոմ» ակումբի կազմում։ Կապդևիլան Եվրոպայի 2008 և Աշխարհի 2010 թվականների առաջնությունների չեմպիոն է։
Ժոան Կապդևիլա կատ.՝ Joan Capdevila i Méndez | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Իսպանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 3, 1978[1][2] (46 տարեկան) | ||
Ծննդավայր | Տառեգա, Urgell | ||
Հասակ | 182 սանտիմետր | ||
Քաշ | 79 կիլոգրամ | ||
Դիրք | եզրային պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Կապդևիլան «Էսպանյոլ» ֆուտբոլային ակումբի սան է։ Թիմի կազմում իր դեբյուտը նշել է «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ խաղում՝ որն ավարտվել է 2։2 հաշվով։ Հաջորդ մրցաշրջանում նա տեղափոխվել է «Ատլետիկո Մադրիդ»։
2000 թվականին Ժոանը պայմանագիր է կնքել «Դեպորտիվոյի» հետ։ Թիմի կազմում 2006 թվականի սեպտեմբերի 16-ին դարձել է դուբլի հեղինակ «Վիլյառեալի» դեմ խաղում, որն ավարտվել է 2։0 հաշվով[3]։
2007 թվականին Կապդևիլան տեղափոխվել է «Վիլյառեալ», որի կազմում մասնակցել է մրցաշրջանում տեղի ունեցած բոլոր խաղերին։
Իսպանիայի ազգային հավաքականի կազմում Կապդևիլան իր դեբյուտը նշել է 2002 թվականի հոկտեմբերի 26-ին՝ Պարագվայի հավաքականի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 0։0 հաշվով։
Իսպանիայի հավաքականի կազմում իր առաջին գոլը Ժոանը խփել է 2007 թվականի սեպտեմբերի 17-ին՝ Շվեդիայի դեմ կայացած խաղում։ Այդ խաղում իսպանացիրները հաղթել են 3։0 հաշվով։
2008 թվականի փետրվարի 6-ին դարձել է Իսպանիա-Ֆրանսիա խաղի հաղթական գոլի հեղինակը։ Եվրո 2008-ի շրջանակներում մասնակցել է Իսպանիայի հավաքականի բոլոր խաղերին, բացառւթյամբ մեկի։ Շվեդների դեմ խաղում Կապևիլան դարձել է հաղթական գոլի հեղինակ՝ Դավիթ Վիլյայի փոխանցումից հետո։
2010 թվականին Կապդևիլան մասնակցելով Աշխարհի առաջնությանը դարձել է Աշխարհի առաջնության չեմպիոն։
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Լիգայի գավաթ | Միջազգային | Այլ | Արդյունք | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
Էսպանյոլ | 1998/99 | Լա Լիգա | 29 | 4 | 4 | 0 | — | 5 | 0 | — | 38 | 4 | ||
Ատլետիկո Մադրիդ | 1999/00 | Լա Լիգա | 31 | 2 | 4 | 0 | — | 5 | 1 | — | 40 | 3 | ||
Դեպորտիվո | 2000/01 | Լա Լիգա | 16 | 0 | 2 | 0 | — | 3 | 0 | — | 21 | 0 | ||
2001/02 | Լա Լիգա | 20 | 0 | 7 | 1 | — | 8 | 1 | — | 35 | 2 | |||
2002/03 | Լա Լիգա | 25 | 3 | 7 | 0 | — | 9 | 1 | 1 | 0 | 42 | 4 | ||
2003/04 | Լա Լիգա | 27 | 3 | 4 | 0 | — | 6 | 0 | — | 37 | 3 | |||
2004/05 | Լա Լիգա | 21 | 1 | 1 | 0 | — | 3 | 0 | — | 25 | 1 | |||
2005/06 | Լա Լիգա | 36 | 4 | 6 | 0 | — | 7 | 0 | — | 49 | 4 | |||
2006/07 | Լա Լիգա | 34 | 4 | 4 | 0 | — | — | — | 38 | 4 | ||||
Արդյունք | 179 | 15 | 31 | 1 | — | 36 | 2 | 1 | 0 | 247 | 18 | |||
Վիլյառեալ | 2007/08 | Լա Լիգա | 36 | 3 | 2 | 0 | — | 6 | 1 | — | 44 | 4 | ||
2008/09 | Լա Լիգա | 36 | 5 | 0 | 0 | — | 8 | 1 | — | 44 | 6 | |||
2009/10 | Լա Լիգա | 37 | 5 | 3 | 0 | — | 10 | 1 | — | 50 | 5 | |||
2010/11 | La Liga | 31 | 2 | 4 | 0 | — | 11 | 1 | — | 46 | 3 | |||
Արդյունք | 140 | 15 | 9 | 0 | — | 35 | 4 | — | 184 | 19 | ||||
Բենֆիկա | 2011/12 | Պրիմեր Լիգա | 5 | 0 | 1 | 0 | 4 | 0 | 1 | 0 | — | 11 | 0 | |
Էսպանյոլ | 2012/13 | Լա Լիգա | 26 | 0 | 1 | 0 | — | — | — | 27 | 0 | |||
2013/14 | Լա Լիգա | 5 | 0 | 5 | 0 | — | — | — | 10 | 0 | ||||
Արդյունք | 31 | 0 | 6 | 0 | — | — | — | 37 | 0 | |||||
Նորֆեսթ Յուայթեդ | 2014 | Սուպեր Լիգա | 12 | 0 | — | — | — | — | 12 | 0 | ||||
Լիերս | 2014/15 | Պրո Լիգա | 4 | 0 | 0 | 0 | — | — | — | 4 | 0 | |||
Կարիերայի արդյունք | 431 | 36 | 55 | 1 | 4 | 0 | 82 | 7 | 1 | 0 | 573 | 44 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.