ֆրանսիացի գրող (1885-1972) From Wikipedia, the free encyclopedia
Ժյուլ Ռոմեն (ֆր.՝ Jules Romains, ի ծնե՝ Լուի Անրի Ժան Ֆարիգուլ [Louis Henri Jean Farigoule], օգոստոսի 26, 1885[2][3][4][…], Սեն Ժյուլիեն Շապտյոյ, Վերին Լուար[1] - օգոստոսի 14, 1972[2][3][5][…], Փարիզի 13-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[6]), ֆրանսիացի գրող, Ֆրանսիական ակադեմիայի անդամ (1946)։
Ժյուլ Ռոմեն Jules Romain, Louis Henri Farigoule | |
---|---|
Ծննդյան անուն | ֆր.՝ Louis Henri Jean Farigoule[1] |
Ծնվել է | օգոստոսի 26, 1885[2][3][4][…] |
Ծննդավայր | Սեն Ժյուլիեն Շապտյոյ, Վերին Լուար[1] |
Վախճանվել է | օգոստոսի 14, 1972[2][3][5][…] (86 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզի 13-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[6] |
Գերեզման | Պեր Լաշեզ և Grave of Jules Romains |
Մասնագիտություն | դրամատուրգ, գրող և բանաստեղծ |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Կոնդորսե լիցեյ և Բարձրագույն նորմալ դպրոց |
Գրական ուղղություններ | ունանիմիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Men of Good Will? և Knock? |
Անդամակցություն | Ֆրանսիական ակադեմիա[7], Ligue internationale des combattants de la paix?, ՊԵՆ ակումբ, Ֆրանսիական ՊԵՆ ակումբ և Abbaye de Créteil?[8] |
Պարգևներ | |
Ամուսին | Gabrielle Romains?[9] և Lise Romains?[10] |
Jules Romains Վիքիպահեստում |
Ավարտել է Փարիզի բարձրագույն նորմալ դպրոցը (1906)։ Գրական ասպարեզ է մտել որպես բանաստեղծ («Մարդկանց հոգին», 1904, «Միաբան կյանքը», 1908, ժողովածուներ)։ Եղել է ունանիմիզմ հոսանքի ղեկավարը, «ունանիմիստական զգացումներն ու պոեզիան» (1905) մանիֆեստի հեղինակը։
20-ական թվականներին ստեղծել է գրոտեսկային ֆարսեր («Կնոք կամ բժշկության հաղթանակը», 1923, բեմականացվել է 1924 թվականին, կինովեպ «Դոնոգոոնկա», 1920, բեմականացվել է 1930 թվականին, «Պարոն Լը Տրուադեկը անառակության ճանկերում», 1923)։
30-ական թվականներին Ռոմենի քաղաքական հայացքներում կատարվում է տեղաշարժ դեպի աջակողմյան քաղաքական թև։
Երկրորդ համաշխարհային պատերազմի և Ֆրանսիայի ճակատագրի, ժողովրդավարության մասին Ռոմենի հոդվածներն ու ճառերը (1939—1960) ամփոփված են «Ազատության բարձունքներն ու ներքևները» (1960) գրքում։ Հետագայում հրատարակվել են նրա «Բանականությունը պահպանելու համար», հ․ 1—3 (1960—1967) փիլիսոփայական էսսեների և «Համակրություններ ու հանդիպումներ» (1970) հուշերի ժողովածուները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.