From Wikipedia, the free encyclopedia
Պեռո Ժյուլ Ժոզեֆ (Perrot, օգոստոսի 18, 1810[1][2][3][…], Լիոն[4] - օգոստոսի 19, 1892[5], Paramé, Իլ և Վիլեն, Բրետան, Western defense and security zone, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[4]), բալետի ֆրանսիացի արտիստ, բալետմայստեր։ 19-րդ դարի ռոմանտիկական բալետի նշանավոր խորեոգրաֆներից։
Ժյուլ Ժոզեֆ Պեռո ֆր.՝ Jules Perrot | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 18, 1810[1][2][3][…] |
Ծննդավայր | Լիոն[4] |
Մահացել է | օգոստոսի 19, 1892[5] (82 տարեկան) |
Մահվան վայր | Paramé, Իլ և Վիլեն, Բրետան, Western defense and security zone, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[4] |
Գերեզման | Grave of Perrot |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | բալետի պարող, պարուսույց, պարող, լիբրետիստ և բալետմայստեր |
Աշխատավայր | Լա Սկալա, Փարիզի ազգային օպերա և Մեծ թատրոն |
Jules Perrot Վիքիպահեստում |
Դասական պար սովորել է Օ․ Վեստրիսից։ Առաջին ելույթը՝ Լոնդոնում, 1830 թվականին։ 1830-1835 թվականներին հանդես է եկել Փարիզի օպերայում, եղել Մ․ Տալյոնիի խաղնկերը։ 1841 թվականին ստեղծել է Ժիզելի պարերը պարուհի Կ․ Գրիզիի համար։ 1834-1848 թվականներին Պեռոն եղել է Լոնդոնի Թագավորական թատրոնի բալետմայստեր, ուր բեմադրել է Պունիի «Ունդինա» (1843 թ.), «էսմերալդա» (1844 թ.), «Կատարինա» (1846 թ.) և այլ բալետներ։ 1848 թվականին հրավիրվել է Պետերբուրգ որպես պարող-միմոս և գլխավոր բալետմայստեր։ Լավագույն դերապարերից են՝ Պիեռ Դրենգուար («Էսմերալդա»), Մեֆիստոֆել (Պունիի «Ֆաուստ»)։ 1859 թվականին մեկնել է Պետերբուրգից և թողել բեմը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.