բրազիլացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Ժիլմար Դոս Սանթոս Նևես (պորտ.՝ Gylmar dos Santos Neves, առավել հայտնի է Ժիլմար , (պորտ.՝ Gilmar) անունով), օգոստոսի 22, 1930[1][2], Սանտոս, Սան Պաուլու, Բրազիլիա - օգոստոսի 25, 2013[1][2], Սան Պաուլո, Բրազիլիա ), բրազիլացի ֆուտբոլիստ, դարպասապահ, աշխարհի չեմպիոն (1958,1962), 20-րդ դարի Բրազիլիայի լավագույն դարպասապահ, համաշխարհային ֆուտբոլի լավագույն դարպասապահներից՝ ըստ Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի։ Մարզական կարիերայի տարիների մեծ մասն անց է կացրել բրազիլական «Կորինթիանս» և «Սանթոս» ակումբներում։
Ժիլմար պորտ.՝ Gylmar dos Santos Neves | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Բրազիլիա | ||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 22, 1930[1][2] | ||
Ծննդավայր | Սանտոս, Սան Պաուլու, Բրազիլիա | ||
Մահվան ամսաթիվ | օգոստոսի 25, 2013[1][2] (83 տարեկան) | ||
Մահվան վայր | Սան Պաուլո, Բրազիլիա | ||
Հասակ | 180 սանտիմետր | ||
Քաշ | 72 կիլոգրամ | ||
Դիրք | դարպասապահ | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ժիլմարը ծնվել է Սան Պաուլու նահանգի Սանտուս քաղաքում։ Ֆուտբոլային կարիերան սկսել է տեղի «Ժաբաչուարա» ակումբում, որտեղից էլ 1951 թվականին տեղափոխվել է հանրահայտ «Կորինթիանս» ակումբ, որտեղ նա 1951, 1952 և 1954 թվականներին դարձել է Սան Պաուլու նահանգի եռակի չեմպիոն։
1961 թվականին նա պայմանագիր է կնքում «Սանթոս» ակումբի հետ։ Այդ տարիներին «Սանթոսում» էին հանդես գալիս Պելեն, Պեպե, Զիտոն և ուրիշ հանրահայտ ֆուտբոլիստներ։
Իր ամբողջ ակումբային կարիերայի ընթացքում նա անց է կացրել 729 խաղ և բաց թողել 941 գնդակ։
Բրազիլիայի ազգային հավաքականում նա անց է կացրել 103 խաղ, սակայն հետագայում կապված ընկերական խաղերի ՖԻՖԱ-յի կողմից կրճատվել է և հասել 94-ի։ Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում առանց փոփոխության երկու անգամ, 1958 և 1962 թվականներին դարձել է աշխարհի չեմպիոն։
Ժիլմարը մահացել է 2013 թվականի օգոստոսի 25-ին, սրտի կաթված ստանալուց հետո[3][4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.