From Wikipedia, the free encyclopedia
Բարոն Ժիգմոնդ Կեմեն (հունգ.՝ Baron Kemény Zsigmond, հունիսի 12, 1814[1], Vințu de Jos, Alsó-Fehér County, Ավստրիական կայսրություն - դեկտեմբերի 22, 1875[1][2], Cămărașu, Kolozs County, Ավստրո-Հունգարիա), 19-րդ դարի հունգարացի գրող, հրապարակագիր, խմբագրել է տրանսիլվանյան «Erdélyi Hirado» և բուդապեշտյան «Pesti Napló» թերթերը։ Եղել է սեյմի անդամ։ Լավագույն վեպերն են «Սրտի անդունդները» (հունգ.՝ «A szív örvényei»), «Մարդ ու կին» (հունգ.՝ «Férj és nő»), «Այրին ու դուստրերը» (հունգ.՝ «Özvegy és leánya»)[7]:
Ժիգմոնդ Կեմեն | |
---|---|
Ծնվել է | հունիսի 12, 1814[1] |
Ծննդավայր | Vințu de Jos, Alsó-Fehér County, Ավստրիական կայսրություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 22, 1875[1][2] (61 տարեկան) |
Վախճանի վայր | Cămărașu, Kolozs County, Ավստրո-Հունգարիա |
Մասնագիտություն | լրագրող, գրող և քաղաքական գործիչ |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Կրթություն | Վիեննայի համալսարան (1840)[3] |
Անդամակցություն | Հունգարիայի գիտությունների ակադեմիա |
Կուսակցություն | Peace Party?[4], Դեակի կուսակցություն[5] և Radical party?[6] |
Zsigmond Kemény Վիքիպահեստում |
Ծնվել է Տրանսիլվանիայում, աղքատացած ազնվականի ընտանիքում։ Դպրոցն ավարտելուց հետո Այուդ քաղաքի քոլեջում ուսումնասիրել է անգլերեն, ֆրանսերեն, քաղաքագիտություն, մշակույթ և գերմանական իրավունք, ապա Մարոշվաշարլիում (ներկայումս՝ Տիրգու-Մուրեշ, Ռումինիա)՝ իրավագիտություն, սակայն կարճ ժամանակ անց նվիրվել է ժուռնալիստական ու գրական աշխատանքներին։ Նրա առաջին իսկ հրապարակագրական աշխատանքը՝ «Մոհաչի աղետի պատճառները» (1840 թ.) անմիջապես գրավել է ընթերցողների ուշադրությունը։
1840 թվականին Կեմենը Վիեննայի համալսարանում ուսումնասիրել է բնագիտության պատմություն և անատոմիա։ Հաջորդ տարվանից Լայոշ Կովաչի հետ խմբագրել է տրանսիլվանյան Erdélyi Hirado թերթը, ակտիվորեն ներգրավվել երկրամասի հասարակական-քաղաքական իրադարձություններում, եռանդուն կերպով պաշտպանել կոմս Իշտվան Սեչենիի նախաձեռնությունները։
1846 թվականին մեկնել է Բուդապեշտ, որտեղ Korteskedés ÉS ellenszerei խորագրի ներքո լույս ընծայած պամֆլետներն արդեն հանրաճանաչ էին դարձրել նրան։ Հաջորդ տարում հրատարակել է իր առաջին, ծավալուն վեպը՝ «Պալ Դյուլայը»։ 1848 թ. հունգարական հեղափոխությունը պաշտպանելու պատճառով կարճ ժամանակով աքսորվել է, վերադառնալուց հետո միացել Հաբսբուրգներին պասիվ դիմադրություն ցույց տալու կողմնակիցներին։ 1859 թվականին լույս է ընծայել իր ամենանշանավոր վեպը՝ «Մոլագարները» («A Rajongok»):
Նյարդերի հետ կապված խնդիրներ ունենալու պատճառով կյանքի վերջին տարիներն անցկացրել է մենության մեջ, Տրանսիլվանիայում։ Մահացել է տրանսիլվանական Կեմերեշ քաղաքում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.