Ժենետ Մաքարդի (անգլ.՝ Jennette Michelle Faye McCurdy, հունիսի 26, 1992(1992-06-26)[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, պարուհի և երգչուհի։

Արագ փաստեր Ժենետ Մաքարդի, Ծնվել է ...
Thumb
Ժենետ Մաքարդի
Thumb
Ծնվել է1992, հունիսի 26,(23 տարեկան)
ԾննդավայրԼոնգ Բիչ
ՔաղաքացիությունԱՄՆ
ԱզգությունԱմերիկացի
ՄասնագիտությունԴերասանուհի, երգչուհի, պարուհի
Ժանրերփոփ, Քանթրի և քանթրի փոփ
jennettemccurdy.com
Փակել

Կենսագրություն

Ժենետ Մաքարդին ծնվել է 1992 թվականի հունիսի 26-ին, Կալիֆորնիա նահանգի Լոնգ Բիչ քաղաքում, Դեբրի Մաքարդիի ընտանիքում[3]։ Ժանետն ունի 3 ավագ եղբայր՝ Մարկուս, Սկոտ և Դաստին Մակարդիները։ Նա ունի շվեդական, իռլանդական, ֆրանսիական, իտալական և դանիական արմատներ[4]։

Կարիերա

Նկարահանումներ

Ժենետն իր հեռուստատեսական կարիերան սկսել է 2000 թվականին, 8 տարեկանում նա հայտնվել է MADtv հեռուստատեսությունում[5]։ 2005 թվականին Հեյլի Կամպոսի դերով նրան առաջարկել են հանդես գալ «Ուժեղ բժշկություն» հեռուստասերիալում, որպես երիտասարդ դերասան։ Նա նաև նկարահանվել է մի շարք սոցիալական գովազդներում։

Մինչև 2007-2012 թվականները նա խաղացել է «iCarly» հեռուստասելիալում՝ Սեմ դերով, որտեղ նրա գործընկերներն էին Միրինդա Գոսգրովեն, Նաթան Կրեսը և Ջերի Թրաինորը։ 2008 թվականին նրան ևս մեկ անգամ առաջադրել են նկարահանվել որպես «երիտասարդ դերասան», «iCarly» ֆիլմի «Ամռան վերջին օրը» հատվածում։ 2009 թվականին նրան առաջադրվել է նկարահանվել Teen Choice Awards ֆիլմում։ 2013 թվականին նկարահանվել է Սեմը և Կետը ֆիլմում Արինա Գրանդեի հետ։

2014 թվականի օգոստոսի 13-ին Մակարդին ստեղծել է իր սեփական հեռուստասերիալը՝ «Ինչ է սպասվում Սառային», Vimeo կայքում[6]։

Անձնական կյանք

Հանդիպել է բասկետբոլիստ Անդրե Դրեմոնդի հետ[7][8]։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.