![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4a/Islandia-Peru_Rio_yavari_Amazonia_18.jpg/640px-Islandia-Peru_Rio_yavari_Amazonia_18.jpg&w=640&q=50)
Ժավարի
From Wikipedia, the free encyclopedia
Ժավարի[1][2] (Պերուում՝ Յավարի[2]; իսպ.՝ Río Yavarí; պորտ.՝ Rio Javari, Javary[3]), գետ Հարավային Ամերիկայում։ Ամազոնի աջ վտակներից է[1]։
Ժավարի | |
---|---|
![]() | |
Բնութագիր | |
Երկարություն | 1056 կմ |
Ավազանի մակերես | 90 000 կմ² |
Ջրի ծախս | 2463 ± 0,001 մ³/վ |
Գետաբերանի տեղակայում | Ամազոն |
Կոորդինատներ | 7°06′51″ հվ. լ. 73°48′04″ ամ. ե.HGЯOL |
Հոսող հոսքեր | Curuçá River?, Ituí River?, Gálvez River? և Yavari-Mirin River? |
Երկրամաս | Լորետո և Ամազոնաս |
Ջրահավաք | Ամազոնի դաշտավայր |
Բրազիլիայի տարածքում հոսում է Ամազոնասնահանգի հյուսիսարևմտյան մասով[4], Պերուում՝ Լորետո կոչվող տարածաշրջանով[3]։ Երկարությունը 1056 կիլոմետր է։ Ակունքը գտնվում է Պերուում[5]։ Ջրահավաք ավազանի մակերեսը 91 հազար քառակուսի կիլոմետր է, ջրի միջին տարեկան ծախսը՝ 4260 մ³/վրկ.[1][6] [7]:
Սկիզբ առնելով Պերուական Անդերից (Լա Մոնտանիայից) նշանակալի չափով (ավելի քան 800 կիլոմետր), բացի վերին հոսանքից, ծառայում է որպես սահմանագիծ Պերուի և Բրազիլիայի միջև[1][8]։
Նավարկելի է գետի 500 կիլոմետրը[1], իսկ անձրևների շրջանում՝ հունվարից մայիս ընկած ժամանակամիջոցում, ավելի մեծ չափով; Ջրի մակարդակն առանձնապես բարձրանում է դեկտեմբեր-ապրիլ ամիսներին[1]։
1930 թվականի օգոստոսի 13-ին Ժավարիի ավազանում տեղի է ունեցել բավականին մեծ երկնաքարի բախում Երկրի մակերևույթի հետ. երևույթն ստացել է Բրազիլական Տունգուսկա անվանումը։