From Wikipedia, the free encyclopedia
Ժան Միքայել Սերի (ֆր.՝ Jean Michaël Seri, հուլիսի 19, 1991[1][2], Գրան-Բերեբի, San Pédro Department, San-Pédro Region, Bas-Sassandra District, Կոտ դ'Իվուար), իվուարցի ֆուտբոլիստ։ «Նիցցա» ակումբի և Կոտ դ'Իվուարի հավաքականի կիսապաշտպան։
Ժան Սերի ֆր.՝ Jean Michaël Seri | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Քաղաքացիությունը | Կոտ դ'Իվուար | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 19, 1991[1][2] (33 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Գրան-Բերեբի, San Pédro Department, San-Pédro Region, Bas-Sassandra District, Կոտ դ'Իվուար | ||||||||||||||
Հասակ | 168 սմ | ||||||||||||||
Քաշ | 70 կգ | ||||||||||||||
Դիրք | հարձակող | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ | Նիցցա | ||||||||||||||
Համար | 6 | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Սերին իր կարիերան սկսել է հայրենիքում՝ խաղալով ԱՍԵԿ Միմոզաս ակումբում։ 2012 թվականի վերջին Ժանը տեղափոխվել է պորտուգալական «Պորտու» ակումբ, որտեղ բարձր մրցակցության պատճառով նա խաղացել է երկրորդ կազմում։ 2013 թվականի ամռանը խաղային պրակտիկա ստանալու համար Սերին տեղափոխվել է «Պասուշ դե Ֆերեյրա» ակումբի կազմ։ Սեպտեմբերի 14-ին Լիսաբոնի «Բենֆիկա» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Սանգրիշ լիգայում[3]։ Մարտի 2-ին «Մարիտիմու» ակումբի դեմ խաղում Սերին խփել է իր առաջին գոլը «Պասուշ դը Ֆերեյրայի» կազմում[4]։
2015 թվականի ամռանը Ժանը միացել է ֆրանսիական «Նիցցա» ակումբին։ Տրանսֆերի գումարը կազմել է 1 մլն եվրո։ Օգոստոսի 8-ին «Մոնակո» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտն Լիգա 1-ում[5]։ Սեպտեմբերի 27-ին «Սենտ Էտիեն» ակումբի դեմ խաղում Սերին հեղինակել է իր առաջին գոլը հօգուտ «Նիցցայի»[6]։ 2017 թվականի մայիսին Ժանով հետաքրքրվել է իսպանական «Բարսելոնան»[7], սակայն տրանսֆերը չի կայացել[8]։
2014 թվականի փետրվարի 27-ին Բելգիայի հավաքականի հետ ընկերական խաղում Սերին կատարել է իր նորամուտը Կոտ դ'Իվուարի ազգային հավաքականի կազմում։ 2015 թվականի նոյեմբերի 17-ին 2018 թվականի աշխարհի առաջնության նախընտրական փուլի՝ Լիբերիայի ազգային հավաքականի դեմ խաղում Ժանը խփել է իր առաջին գոլն ազգային հավաքականի կազմում[9]։
2017 թվականին Ժան Սերին մասնակցել է Գաբոնում անցկացվող Աֆրիկայի գավաթի խաղարկությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Տոգոյի և Մարոկկոյի հավաքականների հետ հանդիպումներին[10]։
Թիմային
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.