From Wikipedia, the free encyclopedia
Ժան Միշել Ժառ (Jean Michel Jarre, օգոստոսի 24, 1948[1][2][3][…], 4th arrondissement of Lyon, Լիոն[4]), ֆրանսիացի կոմպոզիտոր, երաժիշտ, էլեկտրոնային երաժշտության հիմնադիրներից։
Ժան Միշել Ժար | |
---|---|
Բնօրինակ անուն | ֆր.՝ Jean-Michel Jarre |
Ի ծնե անուն | ֆր.՝ Jean-Michel André Jarre |
Ծնվել է | օգոստոսի 24, 1948[1][2][3][…] (76 տարեկան) 4th arrondissement of Lyon, Լիոն[4] |
Երկիր | Ֆրանսիա |
Ժանրեր | էմբիենտ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, ստուդիական երաժիշտ, ստեղնահար, Բազմագործիքավորող, երաժշտական պրոդյուսեր և keytarist |
Գործիքներ | էլեկտրոնային ստեղնաշար, laser harp?[5], կիթառ[5], դաշնամուր[5], սինթեզատոր[5], երգեհոն[5], ակորդեոն, բաս կիթառ և Տերմեն |
Լեյբլ | Disques Dreyfus, Epic Records և Polydor Records |
Կրթություն | Փարիզի կոնսերվատորիա և Lycée Michelet, Vanves? |
Ամուսին | Գուն Լի |
Պարգևներ | |
Կայք | jeanmicheljarre.com |
Ստորագրություն | |
Jean-Michel Jarre Վիքիպահեստում |
Ծնվել է 1948 թվականի օգոստոսի 24-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում։ Էլեկտրոնային երաժշտության հիմնադիրներից է։ Նրա ստեղծագործությունները դասում են էլեկտրոնային, ամբիենթ, նյու էյջ երաժշտական ոճերին։ Մինչև այժմ Ժան Միշել Ժառը թողարկել է 34 ալբոմ և ներկայացրել 141 համերգ աշխարհի բոլոր մայրցամաքներում։
1971 - La Cage («Վանդակ»)
Սա Ժառի առաջին ձայնագրած էլեկտրոնային սինգլ ալբոմն է։ Այս ալբոմը ծնվեց «Երաժշտության ուսումնասիրողների խմբի» (Groupe de Recherches Musicales) հետ Ժան Միշել Ժառի համագործակցության արդյունքում։ Ալբոմը փորձարկային է և ավանգարդ ոճի։
1972 - Deserted Palace («Ամայի ամրոց»)
Ժան Միշել Ժառի երբևէ թողարկած առաջին ամբողջական ալբոմը։ Ալբոմի ձայնագրման ժամանակ Ժառը օգտագործել է մի քանի լեգենդար էլեկտրոնային գործիքներ։ Ոճը տատանվում է բարոկոյից մինչև էլեկտրոֆանք։ Ալբոմի ստեղծագործությունները երկար ժամանակ օգտագործվել են Եվրոպական որոշ երկրների ռադիո և հեռուստակայանների կողմից, որպես տարբեր հաղորդումների ֆոնային երաժշտություն։
1973 - Les Granges Brulees («Այրվող ամբարներ»)
Այս ալբոմը Ժան Շապոյի ֆիլմի սաունդթրեքն է։ Ֆիլմի գլխավոր հերոսն է Ալեն Դելոնը։
1976 - Oxygene («Թթվածին»)
Թեև մինչև 1976 թվականը Ժառը արդեն թողարկել էր ալբոմներ, սակայն նա դարձավ աշխարհահռչակ «Թթվածնի» շնորհիվ։ Ըստ մասնագետների սա Ժառի լավագույն դասական ալբոմն է։ Ալբոմը ներկայացնում է պոպ և ավանգարդ ոճերի էլեկտրոնային երաժշտություն։
1978 - Equinoxe («Գիշերահավասար»)
Ինչպես և «Թթվածինը», «Գիշերահավասարը» դասական էլեկտրոնային երաժշտություն է։ Այս ալբոմը վաճառվել է ավելի քան 10 միլիոն օրինակով։
1981 - Magnetic Fields («Մագնիսական դաշտեր»)
Սա Ժառի առաջին ռիթմիկ ալբոմն է։ Սա աշխարհի ամենաառաջին երաժշտական ալբոմներից է, որի ձայնագրման ժամանակ օգտագործվել է սեմփլավորման մեթոդը. մեթոդ, որն այսօր ունի լայն տարածում։ (Սեմփլավորումը դա այն է, երբ դրսից բնական ձայն է ձայնագրվում սինթեզատորի մեջ և հետո այդ ձայնը օգտագործվում է, որպես սինթեզատորի ձայն)։
1982 - The Concerts in China («Համերգներ Չինաստանում»)
Առաջին համերգային ալբոմը, որը ներկայացնում է Ժան Միշել Ժառի 1981 թ.-ի Չինաստանում անցկացրած երաժշտական շրջագայության ձայնագրությունը։ Այս ալբոմում ձայնագրված են յոթ նոր ստեղծագործություններ, որոնք Ժառը հատուկ գրել էր այս շրջագայության համար։ Դրանցից շատերը ներկայացվել են միայն այս համերգների ժամանակ։
1983 - Music for Supermarkets («Սուպերմարկետների երաժշտություն»)
Դասվում է աշխարհի ամենահազվագյուտ ալբոմների շարքին։ Այն թողարկվել է ընդամենը մեկ եզակի օրինակով և 70.000 Ֆրանսիական ֆրանկով վաճառվել է աճուրդում։
1983 - The Essential («Հիմնական գործերը»)
Մինչ այդ լույս տեսած Ժան Միշել Ժառի լավագույն գործերի հավաքածուն։
1984 - Zoolook
Ժառի ամենափորձարկային ալբոմն է։ Ալբոմի ձայնագրման ժամանակ Ժառը համագործակցեց ավանգարդ ոճի ռահվիրա Լորի Անդերսոնի հետ։ Այս ալբոմի երաժշտությունը կազմված է սեմփլավորված ձայներից և աշխարհի ավելի քան 30 լեզուներով արտասանվող բառերից։
1985 - The Essential («Հիմնական գործերը»)
Մինչ այդ լույս տեսած Ժան Միշել Ժառի լավագույն գործերի հավաքածուն։
1986 - Rendez-vous («Հանդիպում»)
Ալբոմի թեման է տիեզերական ճանապարհորդությունները։ Ալբոմը կազմված է կոնտրոպուկտական, տեխնո-պոպ և էմբիենթ-ջազ ոֆերի կոմպոզիցիաներից։
1987 - In Concert Houston/Lyon («Համերգ Հյուսթոնում և Լիոնում») և Cities In Concert («Քաղաքները համերգում»)
Այս երկու ալբոմները պարունակում են Հյուսթոն և Լիոն քաղաքներում անցկացրած Ժառի մեգահամերգների ձայնագրությունները։
1988 - Revolutions («Հեղափոխություններ»)
Այս ալբոմը շատ հագեցած է երաժշտական ոճերով՝ սիմֆոնիկ նվագախումբ, էթնիկ, էլեկտրո ջազ, տեխնո։
1989 - Jarre Live («Ժառը համերգում») և Destination Docklands («Նշանակետը՝ նավահանգիստ»)
Այս երկու ալբոմները պարունակում են 1988 թ.-ին Լոնդոնի Docklands կոչվող թաղամասի նավահանգստում անցկացրած Ժառի մեգահամերգի ձայնագրությունը։
1990 - Waiting For Cousteau («Կուստոյին սպասելիս»)
Կալիպսոյի և էլեկտրոնային երաժշտության համադրություն։ Ձայնագրման ժամանակ Ժառը համագործակցեց մետաղյա թմբուկներ նվագող Տրինիդադյան The Amoco Renegades խմբի հետ։
1991 - Images («Պատկերներ»)
Մինչ այդ լույս տեսած Ժան Միշել Ժառի լավագույն գործերի հավաքածուն։ Այս հավաքածու ալբոմում Ժառը ընդգրկեց ստեղծագործություններ, որոնք մինչ այդ չի ներկայացվել ոչ մի ալբոմում։ Իր հայտնի ստեղծագործություններից մի քանիսը Ժառը ներկայացնում է նորովի։
1993 - Chronologie («Ժամանակագրություն»)
Ալբոմում ժառը կրկին համադրում է դասական, տեխնո և էլեկտրոնային երաժշտությունները։
1994 - Hong Kong («Հոնգ Կոնգ»)
Ալբոմում ներկայացված է Ժան Միշել Ժառի 1994 թ.-ին Հոնգ Կոնգում ներկայացրած համերգի ձայնագրությունը։ Այս ալբոմում ներկայացված է էլեկտրո-ռոք ոճի մի ստեղծագործություն՝ DigiSequencer, որը այլևս չի ընդգրկվել Ժառի և ոչ մի ալբոմում։
1995 - Jarremix («Ժառեմիքս»)
Ժառի լավագույն գործերի կատարումը այլ երաժիշտների կողմից։
1997 - Oxygene 7-13 («Թթվածին 7-13»)
Առաջին «Թթվածին»-ը բաղկացած էր 6 ստեղծագործություններից, այդ պատճառով էլ այս ալբոմը կոչվում է Oxygene 7-13, քանի որ առաջինի շարունակությունն է։ Սակայն ոճական առումով կա մեծ տարբերություն «Թթվածինների» միջև։ Այդ տարբերությունը հատկապես երևում է Oxygene 7-13-ում փորձարարական տեխնոյի գործածումից։
1998 - Odyssey Through O2 («Ոդիսական թթվածնի միջով»)
Անդերգրաունդ տեխնո ոճի ռեմիքս ալբոմ, եվրոպական լավագույն DJ-ների կատարմամբ։
2000 - Metamorphoses («Մետամորֆոզներ»)
Սա Ժառի առաջին վոկալային ալբոմն է։ Ալբոմի ձայնագրմանը մասնակցել են աշխարհահռչակ Նատաշա Ատլասը, Լորի Անդերսոնը և Դիդյե Դյուբոն։ Ալբոմը ունի ոճային հարուստ գամմա. էլեկտրո, մոդեռն տեխնո և ամբիենթ։
2001 - Interior Music
Հատուկ ալբոմ ձայնագրված Bang & Olufsen ֆիրմայի համար։ Թողարկվել է ընդամենը 1000 օրինակ։
2002 - Sessions 2000 («2000 թ.-ի սեանսերը»)
Sessions 2000-ը էլեկտրո ջազ է։ Այն կոմերցիոն ալբոմ չէ, այլ Սոնիի հետ Ժառի կնքած պայմանագրի վերջին կետի կատարումն է, որով էլ ավարտվեց Ժառի համագործակցությունը Սոնի Մյուզիքի հետ։
2003 - Geometry Of Love («Սիրո բանաձև»/«Սիրո երկրաչափություն»)
Այս ալբոմը շատ նման է իր նախորդին, սակայն ավելի շատ գերակշռում են ժամանակակից էմբիենթը, chillout-ը և էլեկտրոնային երաժշտությունը, քան ջազը։
2004 - The Essential («Հիմնական գործերը»)
Մինչ այդ լույս տեսած Ժան Միշել Ժառի լավագույն գործերի հավաքածուն։
2004 - AERO
Հավաքածու ալբոմ, որում Ժառը իր բոլոր լավագույն գործերը վերաձայնագրեց (ոչ թե փոխարկեց) Dolby Digital 5.1 ձևաչափով, այլ ոչ թե տրադիցիոն ստերեո։
Ալբոմում կան երկու սկավառակ։ Մեկը DVD-Video ֆորմատով, որի վրա ձայնագրված է 5, 1 ձևաչափով, իսկ մյուսը՝ CD, որը հատուկ նախատեսված է նրանց համար ովքեր չունեն DVD տնային կինոթատրոնի համակարգ կամ էլ նախընտրում են ստերեո ձևաչափը։
2004 -Jarre in China («Ժառը Չինաստանում»)
2004 թ.-ին Պեկինի «Արգելված քաղաքում» ներկայացրած համերգի ձայնագրությունը։
2005 - Gdansk Live («Համերգ Գդանսկում»)
Գդանսկ քաղաքում ներկայացրած համերգի ձայնագրությունը։ Համերգը կազմակերպել էր Լեհաստանի էքս-նախագահ՝ Լեհ Վալենսան։
2007 - Téo & Téa («Թիո և Թիա»)
Ժառը ևս մեկ անգամ փորձում է համադրել punchy discotronic-ը (էլեկտրոնային երաժշտության ոճ) և ծանր էլեկտրոնիկան, էլեկտրոքլեշը և էմբիենթը։ Ինչպես և Aero-ն, այս ալբոմը նույնպես ձայնագրվեց 5.1 և ստերեո ձևաչափերով։
2008 - Oxygene 5.1 («Թթվածին 5.1»)
Ժան Միշել Ժառի հաջորդ 5.1 ձևաչափով ձայնագրված ալբոմ։ 30 տարի առաջ՝ 1976-ին ձայնագրած «Թթվածնի» բոլոր ստեղծագործությունները Ժառը վերաձայնագրում է նոր ձևաչափով և այդպիսով հարգանքի տուրք մատուցում իր առաջին ամենահայտնի ալբոմին։
1979 - Place De La Concorde («Կոնկորդ հրապարակ»)
Ամիս, ամսաթիվ՝ 1979 թ., հուլիսի 14, Փարիզի կենտրոնում գտնվող «Կոնկորդ» հրապարակում։
Ներկաներ՝ 1.000.000
Մանրամասներ՝ Ժան Միշելի առաջին բացօթյա մենահամերգը։ Այս համերգը գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում՝ «Ամենաշատ հանդիսատես ունեցող համերգ» անվանակարգում։
1981 - Concerts In China («Համերգներ Չինաստանում»)
Ամիս, ամսաթիվ՝
1981 թ., հոկտեմբերի 21-22 - Պեկին, Չինաստան
1981 թ., հոկտեմբերի 26, 27, 29 - Շանխայ, Չինաստան
Ներկաներ՝ 218.000
Մանրամասներ՝ Մաոի վարչակարգի փլուզումից հետո, սա ամենաառաջին դեպքն էր, երբ պաշտոնական այցով Չինաստան ժամանեց արևմտյան երաժիշտ։ Հատուկ այս համերգների համար Ժան Միշել Ժառը պատրաստեց 7 նոր ստեղծագործություն։
Ժան Միշել Ժառի այս համեգրները հեռուստատեսությամբ և ռադիոյով ունկնդրեցին և դիտեցին մոտ կես միլիարդ մարդ։
1986 - Houston - A City In Concert («Հյուսթոն. Քաղաքը համերգում»)
Ամիս, ամսաթիվ՝ 1986 թ., ապրիլի 5, Տեխհաս նահանգի, Հյուսթոն քաղաքի կենտրոնում
Ներկաներ՝ 1.350.000
Մանրամասներ՝ Այս համերգը կազմակերպվել է ԱՄՆ կառավարության հրավերով և նվիրված է Տեխհաս նահանգի 150 և ՆԱՍԱ կազմակերպության 25 ամյակներին։ Այս համերգով Ժան Միշել Ժառը երկրորդ անգամ է գրանցվում Գինեսի ռեկորդների գրքում։
1986 - Rendez-Vous in Lyon («Հանդիպում Լիոնում») (Rendez-Vous in Lyon)
Ամիս, ամսաթիվ՝ 1986 թ., հոկտեմբերի 5
Ներկաներ՝ 800.000
Մանրամասներ՝ Համերգը նվիրված էր Հովհաննես Պողոս երկրորդ Հռոմի պապու այցելությանը Լիոն քաղաք։ Բեմի վրա Ժառին նվագակցում էր 60 երաժիշտ, իսկ երգչախումբը բաղկացած էր մոտ 120 հոգուց։
1988 - Destination Docklands («Հանդիպման վայրը՝ Docklands»)
Ամիս, ամսաթիվ՝ 1988 թ., հոկտեմբերի 8, 9, Լոնդոն
Ներկաներ՝ 1.000.000 (400.000-ը տոմսերով մնացածը անվճար)
Մանրամասներ՝ Համերգն անցկացվեց Լոնդոնյան հին նավահանգիստներից մեկում, որը այդ ժամանակ չէր գործում և վերածվել էր մի մեծ աղբանոցի։ Հսկայական աշխատանքներ կատարվեցին այդ տարածքը մաքրելու և անվտանգությունը ապահովելու համար։ Այս վայրը խորհրդանշական էր, քանի որ հենց այդ նավահանգստի շնորհիվ էր, որ Լոնդոնը փոքրիկ եվրոպական քաղաքից վերածվեց խոշոր առևտրական մեգապոլիսի։ Համերգին ներկագ գտնվեցին բազմաթիվ բարձրաստիճան հյուրեր, այդ թվում՝ արքայադուստր Դայանան։
1990 - Paris - La Défense
Ամիս, ամսաթիվ՝ 1990 թ., հուլիսի 14
Ներկաներ'՝ 2.500.000
Մանրամասներ՝ Համերգը տեղի ունեցավ Փարիզի կենտրոնում գտնվող La Défense թաղամասում։ Ժառին նվագակցում էր մետաղյա հարվածային գործիքներ նվագող Amoco Renegades աշխարհահռչակ խումբը։ Այս համերգի շնորհիվ Ժան Միշել Ժառը երրորդ անգամ է գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.