From Wikipedia, the free encyclopedia
Ժանսայա Դանիյարովիչ Աբդումալիկ (ղազ.՝ Жансая Даниярқызы Әбдімәлік, հունվարի 12, 2000[1], Ալմաթի, Ղազախստան[1]), ղազախ շախմատիստուհի, միջազգային վարպետ (2017) և կանանց գրոսմայստեր (2014), Ալմաթի քաղաքային մասլիխատի 7-րդ գումարման պատգամավոր, ընտրվել է «Նուր Օտան» կուսակցությունից, 2021 թվականի հունվարի 14-ին[2]։
Ժանսայա Աբդումալիկ ղազ.՝ Жансая Даниярқызы Әбдімәлік | |
---|---|
Ծնվել է | հունվարի 12, 2000[1] (24 տարեկան) |
Ծննդավայր | Ալմաթի, Ղազախստան[1] |
Քաղաքացիություն | Ղազախստան |
Կրթություն | International Information Technology University? |
Մասնագիտություն | շախմատիստ |
Zhansaya Abdumalik Վիքիպահեստում |
Ժանսայայի առաջին մարզիչը եղել է հայրը՝ Դանիար Աշիրովը[3]։ Աբդումալիկն իր առաջին տիտղոսը նվաճել է վեց տարեկան հասակում․ 2006 թվականին Ալմաթի քաղաքի առաջնության մինչև 8 տարեկան աղջիկների շրջանում[4]։
2007 թվականի հունվարին մասնակցել է Ղազախստանի առաջնությանը՝ մինչև 8 տարեկան աղջիկների շրջանում 9 հնարավորից վաստակել է 8,5 միավոր և զբաղեցրել առաջին տեղը։ Նույն թվականին հունիսին նա ոսկե մեդալ է նվաճեց Ուկրաինայում կայացած միջազգային մրցաշարում և 7 տարեկան հասակում լրացրել առաջին կարգի նորմը։ Նոյեմբերին Թուրքիայում տեղի ունեցած տղաների և աղջիկների աշխարհի առաջնությունում ղազախ շախմատիստուհին զբաղեցրել է 4-րդ տեղը։
2008 թվականի հունվարին նա իր տարիքային խմբում կրկին դարձել է Ալմաթիի չեմպիոն։ Նույն թվականի մարտին Ժանսայան դարձել է մինչև 10 տարեկան աղջիկների շրջանում Ղազախստանի բացարձակ չեմպիոն մինչև 10 տարեկան աղջիկների շրջանում՝ նվաճելով ոսկե մեդալներ «դասական», «արագ» և «բլից» խաղաձևերում։ Հուլիսին Իրանում կայացած Ասիայի առաջնությունում դարձել է հաղթող և կրել շախմատի պատմության մեջ ամենաերիտասարդ Ասիայի չեմպիոնի տիտղոսը։ Հոկտեմբերին Վիետնամում տեղի ունեցած մինչև 8 տարեկան տղաների և աղջիկների աշխարհի առաջնությունում 11 հնարավորից վաստակել է 10 միավոր և նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը[5]։
2010 թվականի հուլիսին Թուրքիայում տեղի ունեցած դպրոցականների աշխարհի առաջնությունում Ժանսայան 9 հնարավորից վաստակել է նույնքան միավոր և գլխավորել մրցաշարի աղյուսակը[6]։ Մրցաշարից հետո նրան շնորհվել է ՖԻԴԵ-ի վարպետի կոչում։
2011 թվականի մայիսին Լեհաստանում նա նվաճել է իր տարիքակիցների աշխարհի ուժեղագույն կին շախմատիստի կոչումը։ ՖԻԴԵ-ն նրան տարեվերջին շնորհել է կանանց միջազգային վարպետի կոչում։
Նոյեմբերին Բրազիլիայի Կալդաս Նովաս քաղաքում մինչև 12 տարեկան աղջիկների աշխարհի առաջնությունում Ժանսայան երկրորդ անգամ դարձել է հաղթող։
2012 թվականի հունիս ամսին ղազախական լրատվամիջոցներում հայտարարել են, որ Աբդումալիկը դարձել է ամենաերիտասարդ կին գրոսմայստերը[7], սակայն ՖԻԴԵ-ի խորհրդակցությունում նրան չեն շնորհել գրոսմայստերի կոչում` մեկ կասկածելի մրցաշարի մասնակցելու պատճառով[8]։ Նույն թվականի նոյեմբերին Սլովենիայի Մարիբոր քաղաքում նա դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր՝ մինչև 12 տարեկան աղջիկների տարիքային խմբում։
2013 թվականի սեպտեմբերին Աբդումալիկն Թուրքիայում կայացած մինչև 20 տարեկան աղջիկների աշխարհի առաջնությունում գրավել երկրորդ տեղը՝ զիջելով առաջին տեղը ռուս շախմատիստուհի, կանանց գրոսմայստեր Ալեքսանդրա Գորյաչկինային[9]։ Նոյեմբերին առանց պարտության դարձել է Չեխիայում տեղի ունեցած տղամարդկանց միջազգային մրցաշարի հաղթող[10]։
2014 թվականին Ալմաթի քաղաքում Աբդումալիկի ծնողների կողմից հիմնվել է ակադեմիա՝ Ժանսայա Աբդումալիկի շախմատի ակադեմիա[11]։ Ակադեմիայի բացման արարողությանը ներկա է եղել աշխարի նախկին չեմպիոն Անատոլի Կարպովը, որը Աբդումալիկի հետ անցկացրած պարտիաներից երկուսը հաղթել է, մեկը պարտվել, իսկ չորրորդն ավարտվել է ոչ-ոքի[12][13]։ Փետրվարին նրա անունն ընդգրկվել է ՖԻԴԵ-ի կանանց ուժեղագույն վարկանիշ ունեցող շախմատիսստների 100-րդ հորիզոնականում։
2014 թվականի մարտի 30-ին ՖԻԴԵ-ի նՆախագահական խորհուրդը Խանտի-Մանսիյսկում (Ռուսաստան) կայացած նիստում 14-ամյա Ժանսայա Աբդումալիկին շնորհել է կանանց միջազգային գրոսմայստերի կոչում[14]՝ գերազանցելով իր հայրենակից Դինարա Սադուակասովայի ռեկորդը, որը գրոսմայստերի կոչման է արժանացել 16 տարեկանում։ Ապրիլի 20-ին Արաբական Միացյալ Էմիրություններում (Շարջա) տեղի ունեցած Ասիայի կայծակնային առաջնությունում, որտեղ անցկացվում էր դասական շախմատի տղամարդկանց և կանանց Ասիայի մայրցամաքային առաջնությունը, Աբդումալիկը գրավել է երրորդ տեղը՝ թողննելով իրենից առաջ չինացի և հնդիկ գրոսմայստեր Թան Չժունյիին և Հարիկա Դրոնավալլիին[15]։
2013 թվականի արդյունքներով Աբդումալիկը ՖԻԴԵ-ի Ասիայի ֆեդերացիայի կողմից ճանաչվել է Ասիայի մինչև 20 տարեկան լավագույն շախմատիստուհին[16][17],։
2015 թվականի սեպտեմբերին Խանտի-Մանսիյսկում տեղի ունեցած մինչև 20 տարեկան աղջիկների աշխարհի առաջնությունում Աբդումալիկը գրավել է 3-րդ տեղը[18]։
2016 թվականին ղազախ շախմատիստուհին առաջին անգամ դարձել է Ղազախստանի կանանց առաջնության հաղթող[19]։
2017 թվականի մարտին ՖԻԴԵ-ի նախագահական խորհուրդը Աբդումալիկին շնորհել է շախմատի տղամարդկանց միջազգային վարպետի կոչում։ Նա Ղազախստանի շախմատիստուհիներից առաջինն է, որը նվաճել է այդ կոչումը[20]։ Նույն թվականի հուլիսին Աբդումալիկը լրացրել է միջազգային գրոսմայստերի առաջին նորման՝ «World Open 2017» միջազգային խոշոր մրցաշարում (Ֆիլադելֆիա, ԱՄՆ)[21]։ Նոյեմբերին Տարվիզիոյում (Իտալիա) դարձել է մինչև 20 տարեկան աղջիկների աշխարհի չեմպիոն՝ 11 հնարավորից վաստակել 9 միավոր[22]։
2018 թվականի մարտին լրացրել է միջազգային գրոսմայստերի երկրորդ նորմը՝ Սկոպիեում (Մակեդոնիա) տեղի ունեցած «Karpos Open-2018» մրցաշարում, որտեղ 150 մասնակիցների մեջ զբաղեցրել է հինգերորդ տեղը[23], ապրիլին երրորդ նորմն է լրացրել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած «Budapest Spring Festival 2018» միջազգային մրցաշարում[24]։ Օգոստոսին Համադանում (Իրան) կայացած Ասիայի ազգերի գավաթի մրցաշարում 3-րդ տախտակի վրա նվաճել է բրոնզե մեդալ[25]։
Տարի | Հնվ | Փտր | Մրտ | Ապր | Մայ | Հուն | Հուլ | Օգս | Սեպ | Հոկ | Նոյ | Դեկտ | Տարվա լավագույն | Տարվա վատագույն |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2009 | 1854 | 1831 | 1804 | 1804 | 1854 | 1804 | ||||||||
2010 | 1816 | 1865 | 1888 | 1888 | 1870 | 1870 | 1888 | 1816 | ||||||
2011 | 1938 | 1941 | 1989 | 2030 | 2030 | 2109 | 2109 | 1938 | ||||||
2012 | 2119 | 2137 | 2141 | 2193 | 2193 | 2174 | 2174 | 2173 | 2169 | 2193 | 2119 | |||
2013 | 2169 | 2184 | 2187 | 2209 | 2236 | 2250 | 2265 | 2265 | 2277 | 2311 | 2311 | 2341 | 2341 | 2169 |
2014 | 2343 | 2366 | 2379 | 2379 | 2350 | 2350 | 2333 | 2333 | 2319 | 2332 | 2332 | 2332 | 2379 | 2319 |
2015 | 2369 | 2379 | 2379 | 2411 | 2393 | 2393 | 2371 | 2371 | 2380 | 2390 | 2390 | 2390 | 2411 | 2369 |
2016 | 2381 | 2381 | 2381 | 2381 | 2386 | 2382 | 2382 | 2389 | 2389 | 2393 | 2405 | 2405 | 2405 | 2381 |
2017 | 2430 | 2430 | 2430 | 2442 | 2420 | 2397 | 2400 | 2423 | 2428 | 2428 | 2428 | 2449 | 2449 | 2397 |
2018 | 2449 | 2449 | 2449 | 2443 | 2484 | 2488 | 2488 | 2481 | 2482 | 2482 | 2473 | 2470 | 2488 | 2443 |
2019 | 2468 | 2468 | 2469 | 2463 | 2464 | 2464 | 2458 | 2457 | 2469 | 2472 | 2472 | 2465 | 2472 | 2457 |
2020 | 2471 | 2471 | 2461 | 2478 | 2478 | 2478 | 2478 | 2478 | 2478 | 2478 | 2478 | 2478 | 2478 | 2461 |
2021 | 2472 | 2472 | 2472 | 2505 | 2502 | 2507 | 2491 | 2507 | 2472 | |||||
2022 | 2491 | 2496 | 2489 | 2495 | 2503 | 2501 | 2496 | 2503 | 2489 | |||||
2023 | 2497 | 2473 | 2468 | 2497 | 2468 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.