From Wikipedia, the free encyclopedia
«Ժամանում», (անգլ.՝ Arrival) կանադացի ռեժիսոր Դենի Վիլնյովի ամերիկյան գիտաֆանտաստիկ ֆիլմը, որն էկրան է բարձրացել 2016 թվականին։ Սցենարի հիմքում ընկած է ամերիկացի գրող Թեդ Չանի «Քո կյանքի պատմությունը» պատմվածքը, հրապարակված 1998 թվականին։ Ֆիլմի պրեմիերան կայացել է Վենետիկյան 73-րդ փառատոնում , 2016 թ. սեպտեմբերի 1-ին։ Դուրս է եկել վարձույթի 2016 թվականի նոյեմբերի 10-ին, ու արդարացնելով իրեն արժանացել է կինոքննադատների հավանությանն ու մի շարք մրցանակների նոմինացիաներին։
Ժամանում անգլ.՝ Arrival | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա, ֆանտաստիկ ֆիլմ, թրիլեր և միստիկ ֆիլմ |
Թեմա | կանխորոշում, քսենոլեզվաբանություն, առաջին հանդիպում, հաղորդակցում միջաստղային քաղաքակրթության հետ և լեզվաբանություն |
Հիմք | Քո կյանքի պատմությունը |
Թվական | նոյեմբերի 11, 2016, նոյեմբերի 10, 2016[1] և նոյեմբերի 24, 2016[2] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Դենի Վիլնյով[3][4] |
Պրոդյուսեր | Շոն Լևի |
Սցենարի հեղինակ | Էրիկ Հայսերեր և Թեդ Չան |
Դերակատարներ | Էմի Ադամս[5][6], Ջերեմի Ռեներ[5], Ֆորեսթ Ուիթակեր[5], Մայքլ Ստալբերգ, Ցի Մա, Սանգիթա Փաթել, Մարկ Օ'Բրայեն և Ֆրենկ Սքորփիոն |
Օպերատոր | Բրեդֆորդ Յանգ |
Երաժշտություն | Յոհան Յոհանսոն |
Մոնտաժ | Ջո Ուոքեր |
Պատմվածքի վայր | Շանհայ և Մոնտանա |
Նկարահանման վայր | Մոնրեալ[7], Սուրբ Լավրենտիոս[7], Մոնրեալի համալսարան և Place des Arts? |
Կինոընկերություն | Paramount Pictures |
Տևողություն | 116 րոպե |
Բյուջե | 47 000 000 $[8] |
Շահույթ | 203 388 186 $[8] և 100 546 139 $[8] |
Պաշտոնական կայքէջ | |
Arrival (film) Վիքիպահեստում |
Երկիր մոլորակի մակերեսի վրա, ամբողջ աշխարհի 12 տեղերում, հանկարծ հայտնվում են հսկա օբյեկտներ «Խեցիներ» անվանումով, որոնք հավանաբար ունեն հանկարծակի ծագում։ Փորձելով հասկանալ դրանց հայտնվելու պատճառն ու նպատակը, ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները կապ են հաստատում մասնագետների հետ ներգրավելով նրանց թվում լեզվաբան Լուիզա Բենկսին ու աստղաֆիզիկոս Յեն Դոննելիին։ Լուիզային սկսում են հետապնդել տարօրինակ տեսիլքներ իր դստեր մասին, ով մահացել էր երիտասարդ տարիքում հազվագյուտ հիվանդությունից։ Սակայն շուտով պարզ է դառնում, որ Լուիզան տեսնում է ապագան, իր և Յենի դստերը։
Լուիզան ու Յենը մեծ օգնականների խմբով աշխատում են Մոնթանա նահանգի օբյեկտում, սակայն մշտական շփման մեջ են նմանատիպ խմբերի հետ տասնմեկ տարբեր տեղերում և փոխանակվում են նրանց հետ իրենց ինֆորմացիայով։ Ամեն 18 ժամը մեկ մուտքը «խեցի» բացվում է , և մասնագետների խումբը ներթափանցում է նավ։ Նավերը բնակեցված են ու այլմոլորակայինները փորձում են կապի մեջ մտնել երկրաբնակների հետ թափանցիկ յուրատեսակ պատի միջոցով։ Այլմոլորակայինները հիշեցնում են երկրային գլխոտանիների, ունենալով ճառագայթային սիմմետրիայով և յոթ շոշափուկներով մարմին։ Մարդիկ անվանում են դրանց հեփթափոդներ։ Այլմոլորակայիններից երկուսին տալով պայմանական Էբբոթ և Քոսթելլո անուններ մարդիկ սկսում են ուսումնասիրել նրանց լեզվի կառուցվածքը։
Ժամանակի ընթացքում Լուիզան սկսում է տիրապետել հեփթափոդների գրավոր խոսքին ու փոխանակվել նրանց հետ հաղորդագրություններով։ Նրանց հաղորդագրություններից մեկը Լուիզան մեկնաբանում է ինչպես «առաջարկել զենք», ինչը բավականին անհանգստացնում է զինվորականներին։ Լուիզան կարծում է , որ այլմոլորակայինների բազմարժեք լեզվում «զենք» կարող է նշանակել նաև «գործիք» կամ «տեխնոլոգիա»։ Վախենալով այլմոլորակայինների թշնամական մտադրություններից, արմատապես տրամադրված զինվորականների խումբը թափանցում է խեցու ներսը, պայթուցիկ է տեղադրում ու փորձում է ոչնչացնել նավը։ Պայթյունը նավին վնաս չի հասցնում, Էբբոթը փրկում է Լուիզային ու Յենին ու տեղափոխում է նրանց Երկիր։ Այդ ընթացում չինացի զինվորականները նույնպես մտադրվում են հարձակվել այլմոլորակայինների վրա։ Չինաստանը, Ռուսաստանը և նրանց հետևից մյուս բոլոր երկրները, կտրում են կապը մյուս խմբերի հետ և տեղեկատվության փոխանակում չի կատարվում։ Վերջին սեանսի ժամանակ Քոսթելլոն բացատրում է Լուիզային, որ նրանք եկել են, որպեսզի օգնեն մարդկանց, իսկ երեք հազար տարի հետո երկրաբնակները կարգավրելով հաղորդակցումը, իրենք կօգնեն այլմոլորակայիններին։ Լուիզան իմանում է նաև, որ պայթյունից հետո Էբբոթը մահացել է։
Աստիճանաբար հասկանալով այլմոլորակայինների լեզուն, Լուզան հասկանում է, որ նրանք ընկալում են ժամանակը որպես մեկ այլ հարթություն և հետևաբար տեսնում են ապագան։ Այս շնորհը փոխանցվում է նաև Լուիզային, նրա առաջ հայտնվում են նրա ու չինացի գեներալ Չանի հանդիպման տեսիլքը 18 ամիս անց, որտեղ գեներալը շնորհակալություն է հայտնում Լուիզային իր զանգի համար, որը կարողացավ համախմբել երկրները։ Լուիզան ասում է, որ չգիտի նրա հեռախոսահամարը, բայց գեներալը նրան ցույց է տալիս հեռախոսահամարն ու ասում, որ նա արդեն ունի:Այս կերպ, երբ որոշումը այլմոլորակայինների հետ զինված բախում սկսելու ընդունված է, Լուիզան ապագայից արդեն իմանալով գեներալի հեռախոսահամարը, զանգահարում է նրան Չինաստան, ու արտաբերում է նրան վերջինիս մահացած կնոջ խոսքերը, որոնք նա նույնպես հայտնել էր Լուիզային նրանց հանդիպման ժամանակы: Չինաստանը չեղյալ է հայտարարում իր որոշումը, երկրները համախմբվում են ու մասշտաբային հակամարտությունը կանխվում է։
Հակամարտության կանխումից հետո այլմոլորակայինների խեցիները անհայտանում են
Տեսիլքների շարքը Լուիզայի մոտ բացատրում է իր անձնական կյանքի խնդիրները և մասամբ բացում է նրան ապագան։
Ֆիլմը ստացել է կինոքննադատների գովեստի գնահատականներ։ Rotten Tomatoes կայքում ֆիլմը ունի 83 % ռեյտինգ հիմնված հանդիսատեսի ակնարկների վրա և 94 %՝ կինոգետների։ Metacritic կայքում ֆիլմը ստացել է 81 գնահատական 100-ից, հիմնված 52 ակնարկների վրա, ինչը համապատասխանում է «համայն ճանաչում» կոչմանը։ «The New York Times» անվանեց նկարը գիտաֆանտաստիկայի գլուխգործոց, ժառանգելով իր գեները т «Տիեզերական Օդիսսեյա 2001թ» և «Սոլյարիս»-ից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.