From Wikipedia, the free encyclopedia
Ժակո Վան Դորմալ (հոլ.՝ Jaco Van Dormael, փետրվարի 9, 1957[1][2][3][…], Իքսել, Բրյուսել, Բելգիա), բելգիացի կինոռեժիսոր և սցենարիստ։ Հայտնի է հատկապես նրա Պարոն ոչ ոք ֆիլմը։
Ժակո Վան Դորմալ | |
---|---|
Վան Դորմալը 2011 թ. | |
Ծնվել է | փետրվարի 9, 1957[1][2][3][…] (67 տարեկան) |
Ծննդավայր | Իքսել, Բրյուսել, Բելգիա |
Կրթություն | Լուի Լումիերի ազգային բարձրագույն դպրոց |
Քաղաքացիություն | Բելգիա |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, օպերատոր-բեմադրիչ, սցենարիստ, գրող, թատերական ռեժիսոր, կատարող և կինոպրոդյուսեր |
Ամուսին | Michèle Anne De Mey? |
Պարգևներ | |
IMDb | ID նմ0233757 |
Սովորել է Բրյուսելի Թատրոնի և կինոյի ուսումնարանում։ Այդ ընթացքում նրա նկարահանած կարճամետրաժ Maedeli la brèche (1981 թ․) ֆիլմը արժանացել է ուսանողական Օսկար մրցանակի։ Առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Հերոս Տոտոն» (Toto le héros, 1991 թ․) Կաննի կինոփառատոնում ստացել է Ոսկե տեսախցիկ մրցանակը։ Ֆիլմի գլխավոր հերոսը, ով ինքն իրեն Տոտո է անվանում, վերհիշում է իր կյանքի իրական ու մտացածին պատմությունները։ Նա համարում է, որ ապրել է ոչ իր ճակատագրով, այլ ուրիշի, քանի որ որպես ծծկեր երեխա նրան փոխել են ոմն Ալֆրեդ Կանտի, ով դրանով տիրացել է իր կյանքին։
Վան Դորմալին առավել միջազգային ճանաչում է բերել նրա երրորդ լիամետրաժ և առաջին անգլալեզու ֆիլմը՝ Պարոն ոչ ոքը։ Վան Դորմալը ֆիլմի սցենարը գրել է մոտավորապես 6 տարվա ընթացքում, իսկ նկարահանումը տևել է ևս 4 տարի։ Ֆիլմի բյուջեն 37 միլիոն ԱՄՆ դոլար էր։ Նկարահանումները արվել են Կանադայում, Բելգիայում և Գերմանիայում։
Այս գիտաֆանտաստիկ ֆիլմը 2092 թվականին մոլորակի վերջին մահկանացուի մասին է, ով վերհիշում է իր կյանքը՝ փոխկապակցված, բայց իրարամերժ պատմություններով։ Այդ հակասական պատմությունների միջով երիտասարդ Նեմոն փնտրում է իր մանկության սիրուն՝ Աննային։ Ֆիլմը կյանքի դժվար ընտրությունների և ճակատրագրական պատահականությունների մասին է և նրա առանցքային միտքն այն է, որ ցանկացած ուղում հայտնվելիս կյանքը նույնքան իմաստալից է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.