Ժակլին Չարքչը
Օպերային երգչուհի, մեցցո-սոպրանո / From Wikipedia, the free encyclopedia
Ժակլին Չարքչը (թուրքերեն՝ Jaklin Çarkçı, 1958[1], Ստամբուլ, Թուրքիա), թուրքահայ օպերային երգչուհի, Ստամբուլի օպերայի և բալետի թատրոնի մեցցո-սոպրանո[2][3][4]։
Արագ փաստեր Ժակլին Չարքչը, Բնօրինակ անուն ...
Ժակլին Չարքչը | |
---|---|
Բնօրինակ անուն | թուրքերեն՝ Jaklin Çarkçı |
Ծնվել է | 1958[1] Ստամբուլ, Թուրքիա |
Երկիր | Թուրքիա |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Իտալական լիցեյ |
Փակել
Ծնվել է 1958 թվականին Ստամբուլում, հայկական ընտանիքում։ Օպերայով սկսել է հետաքրքրվել վաղ հասակից, քանի որ նրա հայրը՝ Ժիրայր Չանաքչըն, Ստամբուլի օպերայի առաջատար մենակատար էր[5]։ Սովորել է Ստամբուլի «Լիցեո Իտալիանո» երաժշտական դպրոցում։ Առաջին անգամ Ստամբուլի օպերայի թատրոնի բեմ է դուրս եկել 1988 թվականին՝ դեր ստանձնելով Ջուզեպպե Վերդիի «Տրուբադուր» օպերայում[6]։
Ժակլինի դուստրը՝ Սիրել Յակուբօղլուն, ևս Ստամբուլի օպերայի դերասանուհի է[7]։