From Wikipedia, the free encyclopedia
Ժ, ժ (անվանումը՝ ժե), հայկական այբուբենի 10-րդ տառը։ Թվային արժեքը՝ «10»։
Ժ, ժ | |
---|---|
Տեսակ | Հայկական այբուբենի տառ |
Մեծատառ | Ժ |
Փոքրատառ | ժ |
Մասն է | Հայոց գրեր |
Այբուբեն(ներ) | Հայերեն այբուբեն |
Տեղը այբուբենում | 10-րդծ |
Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 - 406 թվականներին։ Միջնադարում օգտագործվել են «երկաթագիր», «գրչագիր», «նոտրգիր», «շղագիր» տառատեսակները։
Յունիկոդում ներկայացված է՝
U+053A
U+056A
Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին իր հորինած այբուբենի բոլոր տառերի հետ միասին։ Ուղղահայաց երկարի ձախ կողմից նրան եմ միանում հավասար հեռավորության վրա գտնվող երկար և լայն տարրերը, ընդ որում կարճը երկարին է միանում երկու ծայրից՝ վերջինիս ստորին և միջին մասերից, իսկ լայնը վերին ծայրերից վերին մասին՝ «Ժ»։ Ունի բոլոր տառատեսակները։
Ժ նշանագրում է հայերենի առաջնալեզվային (միջնատամնային) պարզ շփական ձայնեղ բաղաձայն հնչյունը (հնչույթը)։ Գրաբարում, միջին հայերենում և ժամանակակից հայերենում «Ժ»-ն միշտ պահպանում է հնչյունական արժեքը։
«Ժ»-ն որպես հայոց այբուբենի տասներորդ տառ նշանակել է տասն և տասներորդ, բյուրի նշանով (Ժ¯)` հարյուր հազար։ «Ժ»-ն տասնավորների սկիզբն է, որից հետո եկող տառերը հաջորդաբար ավելանում են տասը միավորով և ձեռք բերում թվական նոր արժեք։ Արաբական թվանշանների ընդունումից հետո էլ գործածվել է որպես քանակական և դասական թվական։ Այժմ գործածվում է միայն որպես դասական թվական (Ժ դար = տասներորդ, Գլուխ Ժ = գլուխ տասներորդ)։
Արլ. | Արմ. |
Dots 23456 |
Dots 345 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.