From Wikipedia, the free encyclopedia
Թրևիս Կորդել Կալանիկ (անգլ.՝ Travis Cordell Kalanick, օգոստոսի 6, 1976[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ձեռնարկատեր, «RedSwoosh» պիրինգային ֆայլերի փոխանակման ընկերության և «Uber» ցանցային տրանսպորտային ընկերության համահիմնադիր։
Թրևիս Կալանիկ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 6, 1976[1][2] (48 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և Granada Hills Charter High School? |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, գործարար և համակարգչային գիտնական |
Travis Kalanick Վիքիպահեստում |
2014 թվականին ներառվել է «Ֆորբսի» 400 ամենահարուստ ամերիկացիների ցուցակում՝ զբաղեցնելով 290-րդ հորիզոնականը՝ 6 միլիարդ դոլար կապիտալով[3]։
Կալանիկը ծնվել է 1976 թվականի օգոստոսի 6-ին Լոս Անջելեսում։ Մայրը՝ Բոնին, ազգությամբ հրեա է (օրիորդական ազգանունը՝ Գորվից)[4], աշխատել է «Los Angeles Daily News» գովազդային բաժնում, իսկ հայրը՝ Դոնալդ Կալանիկը, Լոս Անջելեսում եղել է ինժեներ-շինարար[5][6], ծագումով կաթոլիկ ընտանիքից՝ չեխական և ավստրիական արմատներով[7][8][9][10]։ Թրեվիսն ունի երկու խորթ քույր և եղբայր՝ Կորին։ Ապրել է Կալիֆորնիա նահանգի Նորթրիջում, որտեղ ավարտել է Գրանադ Հիլսի դպրոցն ու ընդունվել Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանին կից քոլեջ՝ համակարգչային տեխնիկայի բաժին[11][12][13]։ Համալսարանում ուսանելու ժամանակ միացել է «Theta Xi» ուսանողական եղբայրությանը[6][14]։
1998 թվականին Թրեվիս Կալանիկը և նրա երկու համակուրսեցիները՝ Մայքլ Թոդը և Վինս Բյուսամը, համալսարանը լքել են, որպեսզի միանան Դեն Ռոդրիգեսի՝ «Scour» ֆայլերի փոխանակման նախագծի մշակմանը[15][16]։ 2000 թվականին ամերիկյան կինոընկերությունների ասոցիացիան, Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիան (RIAA) և երաժշտական հրատարակիչների ազգային ասոցիացիան (NMPA) հայց են ներկայացրել «Scour»-ի դեմ՝ մեղադրելով նախագծի սեփականատերերին հեղինակային իրավունքի խախտման մեջ[17]։ Նույն թվականի սեպտեմբերին «Scour»-ի սեփականատերերը հայտարարել էին սնանկության մասին[18]։
2001 թվականին նախկին «Scour» թիմի հետ միասին Կալանիկը ստեղծել է նոր ընկերություն, որը կոչվում է «Red Swoosh» (Կարմիր տիզ)։ Այն կրկին պիրինգային ֆայլերի փոխանակման ցանց էր։ «Red Swoosh»-ում օգտագործվում էին առաջադեմ տեխնոլոգիաներ, որոնց օգնությամբ հաջողվել է բարձրացնել ցանցի թողունակությունը։ Այն թույլ էր տալիս օգտատերերին փոխել և առևտուր անել մեծ մեդիա-ֆայլերով, ներառյալ երաժշտական ֆայլերը և տեսանյութերը։ 2007 թվականին «Akamai Technologies» ընկերությունը 19 միլիոն դոլարով ձեռք է բերել «Red Swoosh» ընկերությունը[19][20][21][22]։
2009 թվականին Թրեվիս Կալանիկը և Գարեթ Քեմփը ստեղծել են «Uber» բջջային հավելվածը, որը թույլ է տալիս ուղևորներին կապվել վարձու վարորդների հետ՝ տրանսպորտային ծառայություններ ստանալու համար[23][24][25]։ Ներկայումս «Uber»-ն աշխատում է աշխարհի ավելի քան 58 երկրում և 300 քաղաքում[26][27][28]։ «Uber»-ի առաջխաղացումը հակազդեցություն է ստացել[29] Հյուսիսային Ամերիկայի որոշ քաղաքներում[30], մասնավորապես՝ Վաշինգտոնում[31], Չիկագոյում[32], Տորոնտոյում[33] և Նյու Յորքում[34][35]։ Ընկերությունն աշխատում է շուկայում խիստ մրցակցության պայմաններում, որը հագեցած է նման ծառայություններ մատուցողներով[36], ինչպես նաև սեփական կլոններով[37], այնպիսի քաղաքներում, ինչպիսին է Լոնդոնը[38][39]։ 2014 թվականի նոյեմբերին Կալանիկը քննադատության է ենթարկվել ընկերության կառավարման ժամանակ «ամեն գնով հաղթել» մարտավարությանը հետևելու համար։
2017 թվականի հունիսի 21-ին Կալանիկը լքել է «Uber»-ի ղեկավարի պաշտոնը, սակայն պահպանել է իր տեղը տնօրենների խորհրդում[40]։
Թրեվիս Կալանիկը հաճախ հանդես է գալիս կոնֆերանսների և բիզնես գործունեության, այդ թվում «TechCrunch Disrupt»-ի[41], «Tech Cocktail»-ը[42], «DLD»-ի և «LeWeb»-ի[43][44][45][46] շրջանակներում։
2016 թվականի դեկտեմբերին ընդգրկվել է ռազմավարության և քաղաքականության գծով նախագահական ֆորումի՝ 16 ամենահաջողակ և հարգված ամերիկացի գործարարների խմբի կազմում, որոնց խնդիրն էր ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփին խորհրդատվություն տրամադրել տնտեսական աճի, նոր աշխատատեղերի ստեղծման և աշխատանքի արտադրողականության բարձրացման հետ կապված հարցերի շուրջ[47]։ Սակայն 2017 թվականի փետրվարի սկզբին՝ ընկերության ակտիվիստների և աշխատակիցների կողմից ճնշման ֆոնին, որոնք դեմ են հանդես եկել պետության նոր ղեկավարի վարչակազմի ներգաղթային քաղաքականությանը, հայտարարել է խորհուրդը լքելու որոշման մասին[48]։ Նրա ուղեկիցն աշխատել է ծայրահեղ «հակաֆաշիստական» «Huffington Post»-ում, որը ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ժամանակ խիստ թշնամաբար էր վերաբերվում Դոնալդ Թրամփին և մասնակցել է նրա անձի վարկաբեկման արշավին, մասնավորապես նրան անվանելով՝ քսենոֆոբ, ռասիստ, կնատյաց, հոմոֆոբ[49]։
2015 թվականի տվյալներով՝ Կալանիկը հանդիպում է Գաբի Հոլցվարտի հետ, որի հետ ծանոթացել է Շերվին Պիշևարի կազմակերպած երեկույթի ժամանակ[50]։ Հոլցվարտը ջութակահար է և ստեղծագործում է «Huffington Post»-ի համար[51][52]։ Պիշևարը հանդիպել է նրան, երբ նա ջութակ էր նվագում «Trader Joe»-ի առևտրի կենտրոնի մոտ[53]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.