From Wikipedia, the free encyclopedia
Թրմելու թեյնիկներն ամենայն հավանականությամբ ծագել են ճենապակե փոքրիկ կաթսաներից, անմիջական նախորդները եղել են անոթները, որոնց մեջ լցվել է թեյի փոշին ու դրա վրա ավելացվել է տաք ջուրը։ Թրմված թեյը հետո լցվել է ըմպելու համար նախատեսված այլ անոթների մեջ։ Այս պարզեցված գործընթացը կիրառվել է Չինաստանում արդեն մեր թվարկության առաջին դարում, Թան և Սուն դինաստիաների ժամանակ[1]. Творческий элемент при создании заварного чайника состоял в добавлении носика[2]: Թեյնիկների անհրաժեշտությունը ծագել է լայնատերև թեյին անցնելուց հետո, որն առաջացել է 14-րդ դարի վերջին, Մին դինաստիայի ժամանակ։ Հետազոտողները տարակարծիք են թրմելու թեյնիկների առաջացման ժամկետների հարցում։ Նշվում է թե՛ 16-րդ դարը[3], թե ավել վաղ ժամանակներ, Յուան դինաստիայի ժամանակաշրջանը։
Թրման թեյնիկի` մեր օրեր հասած ամենահին օրինակը պահվում է Հոնկոնգի Թեյի պարագաների թանգարանում[4]։ Թեյը Մեծ Բրիտանիա է հասել այն ժամանակ, երբ Չինաստանում ընդունված էր լայնատերև թեյը թրմել թեյնիկի մեջ, այդ պատճառով այս մեթոդը Եվրոպայում ավանդական է համարվում։ Սև թեյն ավելի լավ էր դիմանում տեղափոխմանը և ջրի բարձր ջերմաստիճան էր պահանջում թրմելու համար, այստեղից էլ գալիս է թեյը եռման ջրով թրմելու բրիտանական սովորույթը[5]։
Թեյի ռուսական ավանդական[6] «գոլորշով մատուցման» դեպքում սեղանին դրվում է երկու անոթ[7]` թրմելու թեյնիկը` թունդ թեյի հետ և եռման ջրի ամանը։ Միևնույն ժամանակ եռման ջուրը լցվում է կամ եռման թեյնիկի, կամ` ինքնաեռի մեջ[8], բաժակի մեջ լցվում է քիչ քանակությամբ թուրմ, որի վրա ավելացվում է եռման ջուրը։
Երկու թեյնիկներով նմանատիպ մեթոդ է կիրառվում նաև Թուրքիայում[9]։
Թրմելու և եռման ջրի առանձին թեյնիկ օգտագորելու պատճառներից մեկն այն է, որ մեկ անգամ թուրմ պատրաստելով` հնարավոր լինի տարբեր թնդության թեյ պատրաստել թեյախմության տարբեր մասնակիցների համար։ Թեյախմության շատ այլ մշակույթներում թրմված թեյը լցվում է անմիջապես թրմելու թեյնիկից։ Օրինակ, այդպես անում են Մեծ Բրիտանիայում` թեյի վրա կաթ ավելացնելով[5]։
Արտաքին պատկերներ | |
---|---|
Էլեկտրական և թրմելու համալիր թեյնիկի տարբերակ` տաքացվող տակդիրով | |
Թեյնիկի կառուցվածքի մեջ կարող է լինել մաղ` թեյի թերթիկները մաղելու համար։ Գոյություն ունի նաև թեյի մաղիկ, որն օգտագործվում է որպես առանձին իր կամ կախվում է թրմելու թեյնիկի պռունկից։ Թուրմի ջերմաստիճանը բարձր պահելու համար ավանդաբար օգտագործվում է թեյնիկի համար գործած կտոր կամ տակդիր` մոմով։ Տաքացնել կարելի է նաև որոշ էլեկտրական թեյնիկների դեպքում, որոնք թողարկվում են թրմելու թեյնիկների հետ[10]։ Թուրքիայում թուրմը տաքացնելու և խոհանոցում տեղ խնայելու համար արտադրվում է երկհարկ թեյնիկ[9]։
Թրմելու թեյնիկները հաճախ արտադրվում են նաև թեյի սպասքի հետ։ Ջեսիկա Ռոուսոնը թեյի սպասքի պատմությունը կապում է ծայրահեղ դեպքում Յուանի դինաստիայի հետ[11]։
Գոյություն առանց թեյնի ունեն թեյ թրմելու բազմաթիվ մեթոդներ։ Օրինակ, չինացիների մեծ մասը օգտագործում է կափարիչով փոքրիկ բաժակը, որի մեջ լցվում է ոչ շատ տաք ջուր և ավելացվում այնքան, քանի դեռ թեյը պահպանել է իր բույրը[5]։ Թեյը կարելի է թրմել անմիջականորեն բաժակի մեջ` օգտագործելով թեյի փաթեթ։
19-րդ դարից սկսած թողարկվում են թեյեփներ, որոնք աշխատում են թայմերով։ Գործում են կաթիլային սրճեփի սկզբունքով։ 1933 թվականից թեյեփները էլեկտրական են դարձել[13]։
Թողարկվում են էլեկտրաթեյնիկների մոդելներ, որը հնարավորություն է տալիս թեյը թրմել անմիջապես թեյնիկի կոլբայում, որտեղ եռացել է ջուրը[14]։
Հաճախ թրմելու թեյնիկները հիմնական գործառութային նշանակությունից բացի դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ են։ Որոշ թեյնիկներ հավաքորդության առարկա են, թանգարանների նմուշներ և ինտերիերի դեկորատիվ տարրեր։
Թրմելու թեյնիկը դիզայներների ստեղծագործության տարածված օբյեկտ է, քանի որ նյութի, ձևի, կառուցվածքի ու գործառույթի` ստեղծագրոծական ներշնչանքի համար անհրաժեշտ խառնուրդ է։ Սեփական թեյնիկի ստեղծումը կերամիկայի հետ աշխատող նկարչի համար «ընդունման» ինքնատիպ ծես է[16]։ Թրմելու թեյնիկին անդրադարձել են հայտնի վարպետներ. հեղափոխությունից շատ չանցած, 1923 թվականին Կազիմիր Մալևիչը Պետրոգրադի Ճենապակու պետական գործարանում ստեղծել է թեյի սպասքի իր` զարդարված տարբերակը` քարոզչականի հետ[17][18]։ Թեյնիկը շոգեքարշի սուպրեմատիստական տեսքով է[17] և նախատեսված էր ոչ թե կենցաղային օգտագործման, այլ` արտահանման համար[18]։ Այն «ոչ թե հենց թեյնիկ էր», այլ` «թեյնիկի գաղափար»[19]։ Ճենապակու կայսերական գործարանը Մալևիչի մոդելով թեյնիկներ թողարկում է մինչև օրս[20]։ Թեյնիկները մշակութային այն գործերից են, որոնք արվեստաբանին դժվար կացության մեջ են դնում. որտեղ է ավարտվում կիրառական արվեստի նմուշը և սկսվում ամենօրյա ապրանքը։ Արդյո՞ք պետք է հաշվի առնել գինը, ստեղծողի` գեղարվեստական վարպետության բացակայությունը, պատրաստման մեթոդը[21]։ Դիզայներական հեղինակային թեյնիկները պատրաստվում են մարդկանց կամ կենդանիների արձանիկների, այլ առարկաների տեսքով, տարբեր ձևերով, տարատեսակ զարդարանքներով ու նկարներով[22][23], այդ թվում` սեռական թեմատիկայով[24]։
Այսպես, Բաուհաուզի դիզայներները փորձել են առարկայի գեղեցկությունն արտահայտել ձևի ու գույնի միջոցով` խուսափելով զարդարանքներից։ Մ. Բրանդտը մոտավորապես 1924 թվականին ստեղծել է այս դպրոցի առավել հայտնի առարկաներից մեկը` կիսաշրջանի տեքսով թրմելու արույրե փոքրիկ թեյնիկ` արծաթե և էբոնե փայտից բռնակներով։ Ուղղահայաց սև բռնակը հակադրություն է ստեղծում թեյնիկի փայլուն կառուցվածքի հետ, կափարիչը կենտրոնից այն կողմ է, ինչի շնորհիվ թուրմը չի թափվում թեյնիկը թեքելու ժամանակ[25]։ Թեյնիկից շատ չի պատրաստվել, փոքրաթիվ օրիգինալ օրինակները վաճառվում են կոլեկցիոներների կողմից աճուրդներում, «MT 49» մոդելի օրինակներից մեկը 2007 թվականին վաճառվել է 361.000 դոլարով[26]։
Դիզայներական թեյնիկների մի քանի օրինակներ.
Թեյնիկը ոգեշնչել է նաև ոչ տեսողական արվեստի ներկայացուցիչներին. արդեն 1840 թվականին Ջ. Բեյլին բանաստեղծական ուղերձ է գրել` նվիրված թեյնիկին[30]։
Թրմելու թեյնիկներ են հանդիպում նաև կերպարվեստում[31]։ Յուտայի թեյնիկը դարձել է համակարգչային եռաչափ գրաֆիկայի առաջին չափանիշային առարկաներից մեկը[32][33]։
Թրմելու թեյնիկները հայտնվել են նաև Գինեսի ռեկորդների գրքում։ Այսպես, 4 մետր բարձրության, 2.58 մետր տրամագծով և 1.2 տոննա կշռող թեյնիկը պատրաստվել է Մարոկկոյում, 2016 թվականին, «Sultan Tea»-ի պատվերով, դրա մեջ եփվել է 1500 լիտր թեյ և ավելացվել է 3 կգ անանուխ[34]։ Ամենաթանկ թեյնիկը գնահատվել է 2016 թվականին, արժեքը կազմել է 3.000.000 դոլար, ունի անհատական անվանում` «Էգոիստ»։ Այն պատրաստվել է Իտալիայում, «Newby Teas»-ի սեփականատիրոջ պատվերով, ոսկերիչ Ֆ. Սկավիայի կողմից։ Պատրաստված է ոսկուց և արժաթից, զարդարված է 1658 ադամանդներով և ռուբիններով, թեյնիկի պոչը պատրաստվել է մամոնտի գտածո ժանիքից, կափարիչի բռնակը ևս ռուբինից է։ Այն նախատեսված է մեկ բաժին թեյի համար (այստեղից էլ` անվանումը), գտնվում է «Սեթհիա հիմնադրամի» անձնական հավաքածուում, «Չիրտա» մասնավոր հավաքածուի ցուցանմուշ է[35])[36][37]:
Թեյնիկները արտացոլում են գտել նաև շենքերի ճարտարապետական դիզայնում[38]։ Այսպես, 2010 թվականին[39] Մեյթանում կառուցվել է «Թեյի մշակույթի թանգարան», որն ուներ բաժակով կավե թեյնիկի տեսք` 73.8 մ բարձրությամբ և 24 մ տրամագծով[40][41]։ 2014 թվականին[42] Վուքսիում կառուցվել է «Վանդայի մշակութային զբոսաշրջության ցուցահանդեսի կենտրոնի» շենքը, որը կավե թեյնիկի տեքսով էր, ուներ 39 մետր բարձրություն և 50 մետր տրամագիծ[43][44]։ Այն դարձել է քաղաքի զբոսաշրջային ծրագրի մի մասը[45]։ Կան թրմելու թեյնիկի տեսքով նաև այլ ոչ մեծ մասնավոր շինություններ, ինչպես նաև` ճարտարապետական կոմպոզիցիաներ, որոնք որոշ դեպքերում ներկայացնում են աբսուրդի ճարտարապետություն[46]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.