Թրիփ հոփ
From Wikipedia, the free encyclopedia
Թրիփ֊հոփ (անգլ.՝ trip hop), էլեկտրոնային երաժշտության ժանր։ Ծագել է 1990-ական թվականների սկզբում Մեծ Բրիտանիայում, հասել է իր հայնտության գագաթնակետին 1990֊ական թվականների վերջերում։
Արագ փաստեր Թրիփ֊հոփ Trip hop, Ոճային հիմքեր ...
Թրիփ֊հոփ Trip hop | |
---|---|
Ոճային հիմքեր | Հիփ հոփ, Էյսիդ ջազ, Թրանս, Ջազ, Սոուլ, Հաուս, Ալտերնատիվ ռոք, Դաբ, |
Մշակութային հիմքեր | 1990֊ական թվականներ, Բրիստոլ, Մեծ Բրիտանիա |
Ծագման ժամանակ | 1992 |
Ծագման երկիր | Միացյալ Թագավորություն |
Մեծ Բրիտանիա |
Փակել
Թրիփ֊հոփը ներառում է տարբեր երաժշտական ոճերի տարրեր, հիփ հոփի, ջազի, ռոքի, դաբի, սոուլի համադրություն[1]։ Թրիփ֊հոփին բնորոշ է դանդաղ ռիթմը, պարզ լսվող բասը և նաև հին մեղեդիներից որոշ կտորների օգտագործումը (հիմնականում ջազից, սոուլից)։ Բացի այդ թրիփ֊հոփին բնորոշ է մռայլ դեպրեսիոն տրամադրության առկայությունը և վոկալային մասի որոշակի անջատականությունը։
Կատարողներից առաջին հերթին պետք է նշել «Massive Attack» և «Portishead» խմբերը, ինչպես նաև «Mov'ax» լեյբլը։
Ժամանակակից կատարողները հաճախակի են օգտագործում թրիփ֊հոփի տարրերը այլ ժանրերի հետ խառնելով։