ամերիկացի գրող From Wikipedia, the free encyclopedia
Թրեյսի Շևալյե (անգլ.՝ Tracy Chevalier, հոկտեմբերի 19, 1962[1][2], Վաշինգտոն, ԱՄՆ[3]), ամերիկա-բրիտանացի կին գրող, հայտնի պատմավեպերի հեղինակ։ Ամուսնու և որդու հետ բնակվում է Լոնդոնում[5]։
Թրեյսի Շևալյե | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 19, 1962[1][2] (61 տարեկան) |
Ծննդավայր | Վաշինգտոն, ԱՄՆ[3] |
Մասնագիտություն | գրող, վիպասան և սցենարիստ |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Օբերլինի քոլեջ (1984), Արևելյան Անգլիայի համալսարան և Bethesda-Chevy Chase High School? (1980) |
Ուշագրավ աշխատանքներ | Մարգարտե ականջօղով աղջիկը |
Անդամակցություն | Թագավորական գրական ընկերություն |
Պարգևներ | |
Կայք | tchevalier.com |
Tracy Chevalier Վիքիպահեստում |
Շևալյեն մեծացել է Վաշինգտոնում և կրթություն ստացել Մերիլենդ նահանգի «Bethesda-Chevy Chase» ավագ դպրոցում՝ այն ավարտելով 1980 թվականին։ 1984 թվականին Օհայոյի Օբերլինի քոլեջի արվեստի բակալավրի կոչում ստանալուց հետո նա տեղափոխվել է Անգլիա, որտեղ մի քանի տարի աշխատել է հրատարակչությունում՝ որպես «Macmillan's Dictionary of Art» արվեստի հանրագիտարանի խմբագրի օգնական, այնուհետև՝ «St. James Press» հրատարակչությունում որպես տեղեկատու գրքերի խմբագիր։
1993 թվականին հաճախել է Արևելյան Անգլիայի համալսարանի գրական վարպետության տարեկան դասընթացին, որտեղ նրա դասախոսներն էին գրողներ Մալքոլմ Բրեդբերին և Ռոուզ Թրեմեյնը[5]։
Թրեյսի Շևալյեի գործունեությունն սկսվել է «Կույսը երկնագույնի մեջ» (The Virgin Blue) գրքով[6], բայց հռչակ բերել է «Մարգարտե ականջօղով աղջիկը» վեպը, որի սյուժեն հիմնված է նիդեռլանդացի նկարիչ Յան Վերմեերի համանուն կտավի ստեղծման պատմության վրա։ Այդ գրքի էկրանավորումը 2004 թվականին երեք անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի։ Գրողի «Հիանալի արարածներ» գիրքը պատմում է 19-րդ դարի հնէաբան-դիլետանտ Մարի Աննինգի մասին, որը ապրել է Անգլիայում[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.