![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f9/Tracy_McGrady_1.jpg/640px-Tracy_McGrady_1.jpg&w=640&q=50)
Թրեյսի Մակգրեյդի
From Wikipedia, the free encyclopedia
Թրեյսի Լամար Մակգրեյդի կրտսեր (անգլ.՝ Tracy Lamar McGrady, Jr., մայիսի 24, 1979(1979-05-24)[1][2], Bartow, Ֆլորիդա, ԱՄՆ[3][4][2]), հայտնի նաև Թի-Մակ (T-Mac) մականվամբ, ամերիկացի նախկին բասկետբոլիստ։ Առավել հայտնի է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Տորոնտո Ռեպտորս», «Օռլանդո Մեջիք» և «Հյուստոն Ռոքեթս» ակումբներում հանդես գալու տարիներից։ Խաղացել է Հարձակվող պաշտպանի և թեթև հարձակվողի դիրքերում։ Մասնագիտական կարիերայի ընթացքում Մակգրեյդին 7 անգամ ճանաչվել է աստղ (NBA All-Star), ինչպես նաև 2 անգամ դարձել All-NBA առաջին թիմ, 3 անգամ՝ All-NBA երկրորդ թիմ և 2 անգամ All-NBA երրորդ թիմ խորհրդանշական հավաքականների անդամ։ 2001 թվականին Մակգրեյդիին է շնորհվել տարվա ամենակատարելագործված բասկետբոլիստի մրցանակը։
![]() Tracy McGrady | |||||
![]() | |||||
Դիրքը | Հարձակվող պաշտպան/ թեթև հարձակվող | ||||
---|---|---|---|---|---|
Ի ծնե տրված անունը | Թրեյսի Լամար Մակգրեյդի կրտսեր Tracy Lamar McGrady, Jr. | ||||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 24, 1979 (45 տարեկան) | ||||
Ծննդավայր | ![]() | ||||
Հասակ | 2,03 մ | ||||
Քաշ | 102 կգ | ||||
Դպրոց | Օբուրդեյլի ավաֆ դպրոց (Օբուրդեյլ, Ֆլորիդա) «Սիոն լեռ» քրիստոնեական ակադեմիա (Դուրհեմ, Հյուսիսային Կարոլինա) | ||||
Դրաֆթի տարի | 1997 / ռաունդ` 1 / ընտր.` 9-րդ | ||||
Դրաֆթ ակումբ | Տորոնտո Ռեպտորս | ||||
Կարիերայի պատմություն | |||||
![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() | |||||
Մրցանակներ | |||||
| |||||
|
Մակգրեյդին հանդես չի եկել համալսարանային առաջնություններում և դրա փոխարեն ուղղակիորեն NBA մուտք է գործել ավագ դպրոցից՝ ընտրվելով 1997 թվականին անցկացված դրաֆթի առաջին ռաունդի 9-րդ ընտրությամբ՝ «Տորոնտո Ռեպտորսի» կողմից։ «Ռեպտորսից» բացի Մակգրեյդին խաղացել է «Օռլանդո Մեջիքի», «Հյուստոն Ռոքեթսի» (թիմակցելով չին կենտրոնական Յաո Մինգի հետ), «Նյու Յորք Նիքսի», «Դետրոյթ Փիստոնսի», «Ատլանտա Հոքսի», չինական «Քինգդաո Իգլզի» (CBA) և «Սան Անտոնիո Սփըրսի» կազմերում։ 2003 թվականին «ՍԼԵՄ» ամսագիրը Մագկրեյդին մտցրել է «Բոլոր ժամանակների Թոփ 75 բասկետբոլիստների» վերջին՝ 75-րդ հորիզոնականում։ Մակգրեյդիի խաղաոճն հաճախ համեմատվում է Ջորջ «Սառցե մարդ» Գերվինի խաղաոճի հետ[5]։