Թվիթթեր
From Wikipedia, the free encyclopedia
X, նախկինում հայտնի էր որպես Թվիթթեր (անգլ.՝ Twitter, բառացի թարգմանությունը՝ Ծլվլիչ), սոցիալական ցանց և միկրոբլոգային ծառայություն, որը հնարավորություն է ընձեռում իր մասնակիցներին ուղարկելու և կարդալու մինչև 280 նիշից բաղկացած տեքստային հաղորդագրություններ, որոնք պաշտոնապես հայտնի են որպես «թվիթեր» (անգլ.՝ tweets ծլվլոցներ)։
Թվիթթեր | |
---|---|
x.com | |
Տեսակ | սոցիալական ցանց, microblogging?, օգտագործողի կողմից ստեղծված բովանդակության հարթակ, առցանց համայնք և very large online platform? |
Երկիր | ԱՄՆ |
Շտաբ կայան | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գրանցում | պարտադիր |
Լեզու | բազմալեզու |
Սեփականատեր | X Corp.? |
Հեղինակ | Ջեք Դորսի[1], Noah Glass?, Բիզ Սթոուն և Էվան Ուիլիամս |
Բացված | մարտի 21, 2006[2] |
Ընթացիկ կարգավիճակ | գործում է |
Եկամուտ | ▲ 168,6 միլիոն․ դոլար (2013)[3] |
X (social network) Վիքիպահեստում |
Թվիթթերը ստեղծվել է 2006 թվականի մարտին Ջեք Դորսիի կողմից և գործի է դրվել նույն թվականի հուլիսին։ Թվիթթերն արագ տարածվել է ամբողջ աշխարհում։ 2015 թվականի հուլիս ամսվա դրությամբ՝ Թվիթթերն ունեցել է ավելի քան 316 միլիոն ակտիվ օգտագործողներ[4]։ Թվիթթերը երբեմն անվանում են «Համացանցի SMS»[5]:
Թվիթթեր ընկերությունը հիմնադրվել է Սան Ֆրանցիսկոյում (ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգ)։ Այսօր այն գրասենյակներ ունի Սան Անտոնիոյում, Տեխասում, Բոստոնում, Մասաչուսեթսում և Նյու Յորքում (ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգում)։