Թռչող հոլանդացի
From Wikipedia, the free encyclopedia
Թռչող հոլանդացի (հոլ.՝ De Vliegende Hollander, անգլ.՝ The Flying Dutchman), լեգենդար առագաստանավ-ուրվական, որը չի կարողանում խարիսխ գցել ափին և դատապարտված է հավերժ թափառելու ծովում։ Սովորաբար մարդիկ այդպիսի նավ տեսնում են հեռվից, երբեմն` շողացող լուսապսակի մեջ։ Լեգենդի համաձայն` երբ «Թռչող հոլանդացին» հանդիպում է այլ նավերի, նրա անձնակազմը փորձում է ուղերձ փոխանցել մարդկանց, որոնք վաղուց մահացել են։ Ծովի հետ կապված հավատալիքներում «Թռչող հոլանդացու» հետ հանդիպումը վատ նախանշան է։