From Wikipedia, the free encyclopedia
Թուրքիայի սահմանադրական պատմություն (թուրքերեն՝ Türkiye'de anayasal süreç), Թուրքիայի օրենքների մայր ժողովածուի՝ սահմանադրության պատմությունը։ Դարերի ընթացքում Թուրքիան ունեցել է շատ սահմանադրություններ։ Առաջին սահմանադրությունն ընդունվել է դեռևս 1876 թվականին՝ Օսմանյան կայսրության գոյության օրոք։
Երկրի սահմանադրությունը սահմանում է կառավարության ու իշխանության հիմնական սկզբունքները, իշխանության ու քաղաքացիների միջև փոխհարաբերությունները Թուրքիայում։ Ներկայիս սահմանադրությունն ընդունվել է 1982 թվականին։
Թուրքիայի սահմանադրությունն ամրագրում է, որ Թուրքիան աշխարհիկ և ժողովրդավարական պետություն է, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Կառավարման ձևը հանրապետական է։ Թուրք ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ընտրովի խորհրդարանի՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի միջոցով։
Թուրքական առաջին սահմանադրությունն ընդունվել է 19-րդ դարում՝ Օսմանյան կայսրությունում։ Այն վավերացվել է 1876 թվականին։ Թուրքիայի ազգային հեղաշրջումից հետո՝ 1908 թվականին երկրի գլուխ կանգնեց երիտթուրքական «Իթիհաթ վե թերաքի» կամ «միություն և առաջադիմություն» կուսակցությունը։ Նորընտիր Թուրքիայի կառավարությունը ևս որպես երկրորդ շրջանի թուրքական սահմանադրություն ընդունեց 1876 թվականի Օսմանյան կայսրության սահմանադրությունը՝ որոշ փոփոխություններ մտցնելով։
Դրան հաջորդած երկու տասնամյակներում սահմանադրությունը ավելի հաճախ է փոփոխվել։ 1921 թվականին ընդունվել է համաթուրքական երկրորդ սահմանադրությունը, որն օգտագործվել է ընդամենը երեք տարի։ Բարեփոխումների արդյունքում 1924 թվականին ընդունվել է նոր շրջանի թուրքական առաջին սահմանադրությունը, որն ուներ որոշ ժողովրդավարական տարրեր։ 1921 և 1924 թվականների սահմանադրություններն ընդունվել են Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից։
Երկրի սահմանադրությունը հերթական անգամ փոփոխվել է 1961 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո առաջացած արգելքները վերացնելուց հետո[1]։ 1982 թվականին հանրաքվեի արդյունքում ընդունվել է Թուրքիայի Հանրապետության ժամանակակից սահմանադրությունը։ կսած 1982 թվականի վավերացումից՝ Սահմանադրությունը կարգավորել է Թուրքիայում մի շարք կարևորագույն փոփոխություններ։ Վերջին կարևոր բարեփոխումները կատարվել են 2010 թվականին։
2011 թվականի մարտին կատարվեց փոքր փոփոխություն 59-րդ հոդվածով, որով սպորտային ֆեդերացիաներին հնարավորություն տրվեց կառավարման և սպորտային խաղերի կարգապահության վերաբերյալ որոշումներ ընդունել։ Այն ամրագրում է թուրք ժողովրդի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև մարդկանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության ոլորտում պետության պարտականությունները[2]։
Սահմանադրությունը բարեփոխվել է 17 անգամ, որոնցից երկուսը կատարվել են հանրաքվեի միջոցով՝ 2010 և 2007 թվականներին, մեկը՝ մասնակի հանրաքվեի միջոցով, 1987 թվականին։ 117 հոդվածներից 113-ը բարեփոխվել են։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.