Թուրքիայի ռազմական կոչումներ
From Wikipedia, the free encyclopedia
Այս հոդվածը ներկայացնում է Թուրքիայի զինված ուժերի ռազմական կոչումները և դրանց համապատասխանող տարբերանշանները։
- Թուրքիայի զինված ուժերի զինծառայողների մի մասը՝ սպաները, կրում են ուսադիրներ, որոնք միմյանցից տարբերվում են
- ա. ուսադիրի դաշտի գույնով,
- բ. այդ դաշտում դասավորված աստղերի քանակությամբ։
- Բոլոր սպաների ուսադիրերի վրայի աստղերի մեծությունը նույնն է՝ անկախ նրանից, թե բարձագո՞ւյն հրամկազմի կոչում է (օրինակ՝ բանակի, կորպուսի գեներալներ), թե՞ ավագ կամ կրտսեր սպայակազմի (օրինակ՝ գնդապետ, մայոր կապիտան, ավագ լեյտենանտ)[1]։
- Բարձրագույն սպայակազմի (բրիգադային գեներալից մինչև բանակի գեներալ) ուսադիրների վրա առկա է ոսկեգույն պսակ՝ խաչված սուսերներով[1]։
- Ավագ սպայակազմի (մայորից մինչև գնդապետ) ուսադիրների վրա առկա է ոսկեգույն պսակ՝ առանց խաչված սուսերների[1]։
- Կրտսեր սպայակազմի (լեյտենանտից կապիտան) ուսադիրների վրա չկա ոսկեգույն պսակ՝ կան միայն աստղեր, իսկ կրտսեր լեյտենանտի ուսադիրի վրա աստղի փոխարեն երկար ուղղանկյուն է (գալուն)[1]։
- Բոլոր սպաների ուսադիրերի վրայի աստղերի մեծությունը նույնն է՝ անկախ նրանից, թե բարձագո՞ւյն հրամկազմի կոչում է (օրինակ՝ բանակի, կորպուսի գեներալներ), թե՞ ավագ կամ կրտսեր սպայակազմի (օրինակ՝ գնդապետ, մայոր կապիտան, ավագ լեյտենանտ)[1]։
- Թուրքիայի զինված ուժերի զինծառայողների մյուս մասը՝ ենթասպաները և շարքային կազմը, կրում են թևնիշներ։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |