From Wikipedia, the free encyclopedia
Թուրքիայի պետական համակարգի առանձնահատկություններից մեկն այն է, որ երկիրը չունի պաշտոնապես ճանաչված պետական զինանշան։ Զինանշանի փոխարեն կիրառվում է կիսապաշտոնական նշանը՝ կարմիր օվալը, որում պատկերված են կիսալուսինը և աստղը՝ Թուրքիայի դրոշի պատկերները, միայն մի տարբերությամբ, նրանք ուղղված են դեպի վեր, որի վերին մասում թուրքերենով գրված է «Թուրքիայի Հանրապետություն»։ Թուրքական անձնագրերի վրա ուղղակի պատկերված են կիսալուսինը և աստղը, ինչպես պետական դրոշի վրա։
Թուրքիայի տուրիզմի և մշակույթի նախարարությունը օգտագործում է գորդյան հանգույցի մոդեռնացված տարբերակը, որպես իր էմբլեմ[1]։ Գոյություն ունի նաև վարդակակաչի մոդեռնացված էմբլեմը, որը կիրառվում է գովազդատուրիստական նպատակներով։
1925 թվականին Թուրքիայի կրթության նախարարության (Maarif Vekaleti, ներկայումս Eğitim Bakanlığı) կողմից հայտարարվեց մրցույթ՝ «ազգային զինանշանի լավագույն տարբերակ» խորագրով։ Հաղթող ճանաչվեց Նամիկ Իսմայիլ բեյի առաջ քաղած տարբերակը, որի վրա պատկերված էր գայլը` թուրքերի ծագումնաբանական հիմքը` ըստ ավանդության, աստղ, կիսալուսին, և այս ամենը կարմիր ֆոնի վրա։ Սակայն այն պետական զինանշանի կարգավիճակ չստացավ։
Ներկայիս Թուրքիայի ազգային նշանները կրում են Օսմանյան կայսրության ազդեցությունը։ Օսմանյան կայսրության զինանշանը հաստատվել է Աբդուլ Համիդ II սուլթանի կողմից 1882 թվականի ապրիլի 17-ին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.