![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/76/European_Union_Turkey_Locator_%2528with_internal_borders%2529.svg/langhy-640px-European_Union_Turkey_Locator_%2528with_internal_borders%2529.svg.png&w=640&q=50)
Թուրքիայի ԵՄ անդամակցության հարց
From Wikipedia, the free encyclopedia
Թուրքիայի ԵՄ անդամակցության հարց (անգլ.՝ Accession of Turkey to the European Union, թուրքերեն՝ Türkiye'nin Avrupa Birliği üyeliği süreci), Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնային խնդիրներից մեկը, որը դարձել է նաև հետպատերազմական Եվրոպայի ամենախնդրահարույց հարցերից մեկը։ Բուն Թուրքիայում ԵՄ անդամակցության հարցը դարձել է կարևոր սոցիալ-քաղաքական, տնտեսական, ինքնագիտակցության և անգամ աշխարհայացքային հիմնախնդիր[1], չնայած ժամանակի ընթացքում կորցնում է իր սրությունը։ 2015 թվականի սոցիալական հարցումների արդյունքում Թուրքիայի քաղաքացիների միայն 20 %-ն է ցանկանում անդամակցել ԵՄ-ին։ Նախկինում, այդ թիվը կազմել է 75 %[2]։