Թուրքական հոսք
From Wikipedia, the free encyclopedia
«Թուրքական հոսք» (անգլ.՝ Turkish Stream), ներկայումս Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Անապայի շրջանից Սև ծովի հատակով դեպի Թուրքիայի եվրոպական հատված իրականացվող գազատարի միջազգային նախագիծ[1], որը թույլ կտա Թուրքիային դառնալ գազային հանգույց[2] և զգալիորեն կբարձրացնի Հարավային և Հարավարևելյան Եվրոպայի գազամատակարարման հուսալիությունը[3]։
1100 կիլոմետրանոց խողովակաշարը բաղկացած է երկու գծից՝ տարեկան 31,5 միլիարդ մ³ գազ հզորությամբ։ Առաջին գիծը նախատեսված է թուրք սպառողներին գազ մատակարարելու համար, երկրորդը` Հարավային և Հարավարևելյան Եվրոպայի երկրներ գազի մատակարարման համար։
2017-2019 թվականներին կառուցվել է ծովային հատված, որն էլ սահմանեց ծովային գազատարների տեղադրման արագության համաշխարհային ռեկորդ՝ օրական 6,27 կմ։ 2019 թվականին ավարտվեց Թուրքիայի տարածքում ընդունարանի տերմինալի և ցամաքային հատվածի շինարարությունը։ Բացի այդ, Գազպրոմը աշխատանքներ է տանում Թուրքիայից դուրս փոխադրման երթուղիների պատրաստման ուղղությամբ։
2020 թվականի հունվարի 8-ին տեղի է ունեցել Թուրքական հոսքի գործարկումը[4]։