Թունիսի խոհանոց
From Wikipedia, the free encyclopedia
Թունիսի խոհանոց (արաբ․՝ مطبخ تونسي), Թունիսի և այնտեղ բնակվող ժողովուրդների խոհարարական ավանդույթները։ Թունիսի խոհանոցը համատեղում է Մաղրիբի և Միջերկրածովյան խոհանոցների առանձնահատկությունները և Իսլամական արգելքներն ու կանոնակարգերը[1]։ Թունիսի շատ ուտեստներ սկիզբ են առնում միջնադարյան իսլամական խոհարարությունից[1]։
Թունիսյան խոհարարության հիմնական արտադրանքներն են հացահատիկները, բանջարեղենը, մրգերը, ձուկը, ձիթապտղի յուղը և սխտորը[2]։ Թունիսում օգտագործում են շատ ձուկ և ծովամթերք[3]։ Բոլոր համեղ ուտեստների մեջ օգտագործում են շատ համեմունքներ, հատկապես կծու։