թանգարան Թունիսի Մանուբա քաղաքում From Wikipedia, the free encyclopedia
Թունիսի ազգային ռազմական թանգարան (արաբ․՝ المتحف الوطني العسكري التونسي), թանգարան Թունիսի հյուսիս-արևելքում գտնվող Մանուբա քաղաքում։ Թանգարանում ներկայացված են ռազմական արտեֆակտներ, որոնք օգտագործվել են Թունիսի պատմության տարբեր ժամանակաշրջաններում։
Թանգարանի շենքը կառուցվել է 1793 թվականին Համուդ Բեյի կողմից վարդերի այգու կենտրոնում, այդ պատճառով կառույցը անվանում են Վարդերի պալատ[1]։ Թունիսի ֆրանսիական պրոտեկտորատի տարիներին շենքը վերածվում է հրամանատարական կետի։ Անկախությունից հետո պալատը դատարկվել էր, մինչև որ Ազգային պաշտպանության նախարարությունը որոշում է կայացնում տեղում բացել թանգարան[2]։ Հաբիբ Բուրգուիբան այն անձն էր, ով վերածեց պալատը թանգարանի։ 1894 թվականին թանգարանը բացվեց՝ խորհրդանշելով թունիսյան բանակի առաջին ջոկատի կազմավորման 28-րդ տարին, սակայն այդ ժամանակ թանգարանի մուտքը բաց էր միայն զինվորականների և նրանց ընտանիքի անդամների համար։ 1989 թվականին ռազմական թանգարանը հասանելի դարձավ հասարակության բոլոր շերտերի համար[3]։ 2015 թվականի մայիսին բացված լուսանկարների ցուցասրահը ներկայացնում է Մանուբա քաղաքի հուշարձանների պատմությունը[4]։
Թունիսի ազգային ռազմական թանգարանում հավաքված են ավելի քան 23,000 ցուցանմուշներ, այդ թվում՝ վահաններ, ռազմական նավերի մանրանկարներ ու յուղանկարներ[5]։ Էքսպոնատների մեծ մասը զենքեր են[6]։ Թանգարանն ընդգրկում է սրահներ, որոնք ներկայացնում են երկրի պատմության որոշակի շրջաններ՝ Հնագույն, Միջնադարյան, Օսմանյան, Մուրադիդների և Հուսաինիդ արքայատոհմերի ղեկավարման ժամանակաշրջաններ։ Ցուցանմուշների թվում են կարթագենյան նավերի մոդելներ և հռոմեացի զինվորների արձանիկներ։ Թանգարանում կա առանձին սենյակ, որն անվանվում է «Ռազմական դիմադրություն», թեմատիկան ֆրանսիական օկուպացիան է, ներկայացված են հրետանիներ, համազգեստներ, այդ ժամանակի թերթեր ու լուսանկարներ։ Ներկայացվում են լուսանկարներ 2011 թվականի հեղափոխությունից։ Թանգարանում պահվում են նաև տանկեր, թնդանոթներ, ռազմական տեխնիկան, որն օգտագործվել է Թունիսի անկախության համար մղված պայքարում։ Հավաքված են 19-րդ դարի զենքեր, ինչպես նաև պատմական փաստաթղթեր ու ձեռագրեր[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.