From Wikipedia, the free encyclopedia
Թութմոս IV (մ.թ.ա. 15-րդ դար - մ.թ.ա. 14-րդ դար կամ մ. թ. ա. 1390, Թեբե), Հին Եգիպտոսի թագավորության XVIII դինաստիայի փարավոն, որը կառավարել է մոտավորապես մ․թ․ա․ 1397—1388 թվականներին[1]։
Թութմոս IV | |
Մասնագիտություն՝ | պետական գործիչ |
---|---|
Ծննդյան օր | մ.թ.ա. 15-րդ դար |
Վախճանի օր | մ.թ.ա. 14-րդ դար կամ մ. թ. ա. 1390 |
Վախճանի վայր | Թեբե |
Թաղված | KV43 |
Դինաստիա | Տասնութերորդ արքայատոհմ |
Հայր | Ամենհոտեպ II |
Մայր | Տիաա |
Ամուսին | Մուտեմույա, Nefertari? և Iaret? |
Զավակներ | Ամենհոտեպ III, Siatum?, Tentamun?, Tiaa?, Amenemhat? և Amenemopet? |
Թութմոսը չնայած նրան, որ Ամենհոտեպ II-ի և գլխավոր թագուհի Թիայի որդին Էր, ի սկզբանե չէր համարվում փարավոնի հետնորդը։ Արդյունքում Թութմոսը պատմում էր իր տեսած հիասքանչ երազի մասին, երբ որսից հետո հանգստանում էր Մեծ Սֆինքսի ստվերում։ Երազում նրան հայտնվեց Հորեմ-ախետ-Հեպրի-Ռա-Ատում աստվածը, ով նրան հայտնվել էր Սֆինքսի տեսքով։ Նա պահանջում էր մաքրել իրեն ավազից,որը բերում էր անապատի քամին, և որը Թութմոսի կառավարման ժամանակահատվածում ամբողջովին թաղել էր Մեծ Սֆինքսը։ Ի պատասխախան Թութմոսի քայլի, աստվածը խոստացավ փարավոն դարձնել նրան։ Արթնանալով Թութմոսը հավաքեց աշխատողներին և մաքրեց Սֆինքսի մերձակայքը։ Շուտով նա դառնում է փարավոն։
Վերը նշված արձանագրության հիմքը Սֆինքսի ոտքերի մոտից գտնված սալահատիկն է։ Ի դեպ, այս արձանագրության մեջ նշվում է նաև Քեփրեն փարավոնի անունը, որից էլ կարելի է ենթադրել, որ Մեծ Սֆինքսը կերտվել է Քեփրեն փարավոնի գահակալության ժամանակաշրջանում (IV դինաստիա), չնայած նրան, որ Մեծ Սֆինքսի կառուցման միակ գրավոր վկայությունը համարվում է այս արձանագրությունը։
Թութմոսը շարունակեց Միտաննի դեմ պատերազմը՝ Սիրիայի համար։ Տեղեկություններ չկան դեպի Առաջավոր Ասիա Թութմոսի կատարած արշավանքի մասին, որը նա անվանել է առաջին արշավանք, ինչպես և դա արել էր նրա հայրը։ Ակնհայտ է, որ նա ստիպված է եղել խորանալ դեպի հեռավոր հյուսիս, որպեսզի հարձակում կատարի Նախարինայի վրա։ Այնուհետև, հաղթահարելով Լիբանանի լեռնաշղթան, Թութմոսը մեկնում է Ֆիվեր, իր հետ վերցնելով մեծ քանակությամբ լիբանանյան մայրի՝ Ամոնի համար կառուցվող բարկայի համար։ Հասնելով Ֆիվեր՝ նա գնում է գերիների ճամբար, որը գտնվում էր իր հոգեհանգստյան տաճարի մոտ։
Չնայած Թութմոսը կատարել էր հաջող արշավանք (կամ արշավանքներ, քանի որ տեղեկություն չկա, թե քանի անգամ է նա արշավել Ասիա), այնուամենայնիվ Եգիպտոսի դիրքերը՝ Սիրիայի հարցում, սկսեցին թուլանալ, որի հիմնական պատճառը Միտանիայի դեմ մղվող պայքարն էր։ Վերջիվերջո Թութմոսը ստիպաված է լինում գալ փոխհամաձայնության Միտաննիի թագավոր Արտադամա I-ի հետ՝ ազդեցության բաշխման հարցում։ Ըստ համաձայնության, Հյուսիսային Սիրիան անցնում էր Միտաննիին։ Ի նշան խաղաղության ամրապնդման, Թութմոսը ամուսնանում է Արտադամայի դստեր հետ։ Թութմոսը բարեկամական հարաբերությունների մեջ էր գտնվում նաև Բաբելոնի թագավոր Կարաինդաշ I-ի հետ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.