From Wikipedia, the free encyclopedia
Թուզ, անհոսք, աղի լիճ Թուրքիայի տարածքում՝ գտնվում է Փոքր Ասիա թերակղզու կենտրոնական մասում, մայրաքաղաք Անկարայից 150 կմ դեպի հարավ-արևելք։ Մեծությամբ երկրորդ լիճն է Թուրքիայում։ Աղիությամբ երկրորդն է աշխարհում՝ աղիությունը կազմում է 340 ‰։ Բարձրությունը ծովի մակարդակից՝ 905 մ է։ Լիճն ունի 80 կմ երկարություն, 50 կմ լայնություն, իսկ մակերեսը 1500 կմ քառակուսի է։ Լիճը լրացնում տեկտոնական դեպրեսիան Թուրքիայի կենտրոնական սարահարթում։ Լիճը ընկած է երկու խոշոր գետերի միջև, սնվում է ստորերկրյա աղբյուրներից և տեղումներից: Այնտեղ, որտեղ ընկած է լիճը կան ջրանցքներ և առուներ, որոնք առաջացրել են ճահիճներ: Ամռանը գոլորշիացման պատճառով Թուզ լիճը կորցնում է ջրի մեծ մասը, դրա համար ձևավորվում է աղի միջին շերտ, որի հաստությունը կազմում է 30 սանտիմետր։ Ձմռանը աղը լուծվում է և լիճը վերադառնում է իր նախկին տեսքին։ Լիճը արդյունահանում է տարեկան 70 տոննա աղ, որը արտահանվում է Թուրքիայի կողմից։ Աղը որոշում է արդյունաբերական գործունեության ուղղությունը, որը հիմնականում կապված է մաքրման ու վերամշակման հետ։ Լիճը շրջապատված է վարելահողերով, միայն հարավում և հարավ-արևմուտքում հողի չի կարող մշակվել, քանի որ շրջապատված է աղակալված հողերով։ 2001 թվականին Թուզ լիճը և հարակից տարածքները հռչակվեցին պահպանվող տարածք։
Կոորդինատներ | ||
Տեղագրություն | Փոքր Ասիա թերակղզի | |
Երկարություն | 80 կմ | |
Լայնություն | 50 կմ | |
Ավազանի մակերեսը | 11.900 կմ² | |
Ամենամեծ խորությունը | 1.5 մ | |
Միջին խորությունը | 0.5 մ | |
Աղիությունը | 340 ‰ | |
Վիքիպահեստում |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թուզ լիճ» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.