From Wikipedia, the free encyclopedia
Թոնի Ռոթեն կրտսեր (անգլ.՝ Tony Wroten, Jr., ապրիլի 13, 1993, Ռենտոն, Քինգ շրջան, Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս» ակումբում՝ որպես խաղարկող և հարձակվող պաշտպան։
Թոնի Ռոթեն Tony Wroten | ||
Ակումբ | Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս | |
---|---|---|
Դիրքը | Հարձակվող պաշտպան/ խաղարկող | |
Համար | № 1 | |
Ի ծնե տրված անունը | Թոնի Ռոթեն կրտսեր Tony Wroten, Jr. | |
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 13, 1993 (31 տարեկան) | |
Ծննդավայր | Ռենտոն, Վաշինգտոն, ԱՄՆ | |
Ազգություն | ||
Հասակ | 1,98 մ | |
Քաշ | 93 կգ | |
Դպրոց | Գարֆիլդի ավագ դպրոց (Սիեթլ, Վաշինգտոն) | |
համալսարան | Վաշինգտոն (2011–2012) | |
Դրաֆթի տարի | 2012 / ռաունդ` 1 / ընտր.` 25-րդ | |
Դրաֆթ ակումբ | Մեմֆիս Գրիզլիս | |
Կարիերայի պատմություն | ||
Մեմֆիս Գրիզլիս (2012–2013) →Ռենո Բիգհորնս (2012–2013, Դի-լիգա) Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս (2013-այժմ) | ||
Մրցանակներ | ||
| ||
Ուսանողական առաջնությունում ներկայացրել է Վաշինգոնի համալսարանի «Հասկիս» թիմը, որի կազմում հասել է մինչև 2012 թվականի համազգային ուսանողական մրցաշար։ 2012 թվականի ապրիլի 3–ին խաղընկեր Թերենս Ռոսի հետ NBA-ի դրաֆթում մասնակցության հայտ է ներկայացրել[1]։
Ընտրվել է 2012 թվականի NBA-ի դրաֆթի առաջին ռաունդի 25-րդ համարի ներքո՝ «Մեմֆիս Գրիզլիս» ակումբի կողմից։ Մասնագիտական կարիերայի անդրանիկ մրցաշրջանում մի քանի անգամ ուղարկվել է NBA-ի զարգացման լիգայի «Ռենո Բիգհորնս» կրտսեր ակումբ։
Ապագա դրաֆթային ընտրության դիմաց Ռոթենը տեղ է գտնում «Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս» ակումբի կազմում[2]։ 2013 թվականի նոյեմբերի 13-ին, առաջին անգամ մեկնարկային կազմում ելույթ ունենալիս, Ռոթենն իր հաշվին գրանցում է թրիփլ դաբլ՝ այդ կերպ դառնալով NBA-ի պատմության առաջին և թերևս միակ մարզիկը, ով մեկնարկային կազմում առաջին անգամ հանդես գալիս սահմանում է թրիփլ դաբլ[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.