From Wikipedia, the free encyclopedia
Թոնի Շերիդան (անգլ.՝ Tony Sheridan, մայիսի 21, 1940[1][2][3][…], Նորիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] - փետրվարի 16, 2013[5][1][2][…], Համբուրգ, Գերմանիա[4]), անգլիական երգիչ և կիթառահար, վաղ ռոք-ն-ռոլլի կատարող, առավել հայտնի My Bonnie (1961) սինգլի շնորհիվ, որը ձայնագրել է դեռևս անհայտ The Beatles խմբի հետ։
Թոնի Շերիդան անգլ.՝ Tony Sheridan | |
---|---|
Ծնվել է | մայիսի 21, 1940[1][2][3][…] |
Ծննդավայր | Նորիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] |
Մահացել է | փետրվարի 16, 2013[5][1][2][…] (72 տարեկան) |
Մահվան վայր | Համբուրգ, Գերմանիա[4] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն և Գերմանիա |
Կրթություն | City of Norwich School, An Ormiston Academy? |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող և կիթառահար |
Ամուսին | Rosi McGinnity? |
Անդամություն | Tony Sheridan & The Beat Brothers? |
Կայք | tony-sheridan.de |
Tony Sheridan Վիքիպահեստում |
Ծնվել է Նորֆոլք դքսությունում։ 15 տարեկանում ստեղծել է իր առաջին The Saints խումբը, իսկ մի քանի տարուց տեղափոխվել Լոնդոն, 1959 թ. դառնալով Vince Taylor and the Playboys հայտնի խմբի անդամ։ Այս խմբի հետ համագործակցում էին շատերը, այդ թվում՝ Ջոն Լեննոնը, Փոլ Մաքքարթնին, Ջորջ Հարրիսոնը և մյուս բիթլերը, ովքեր 1961 թ. նրա հետ ձայնագրեցին «My Bonnie», «When the Saints Go Marching In» և «Why (Can’t You Love Me Again)» երգերը։
«My Bonnie» (մյուս կողմում՝ «The Saints») սինգլը, թողարկված Tony Sheridan & the Beat Brothers անվամբ, ուներ 100 հազար տպաքանակ և մտավ գերմանական Top 5։ 1962 թ. Beatles-ի հետ կրկին հանդես է գալիս Համբուրգի Star Club ակումբում։
Շերիդանի Tony Sheridan Quartet խմբում նվագում էր մյուս բիթլը՝ Ռինգո Սթարը։ Նվագել է Վիետնամի ամերիկյան բազաներում, մազապուրծ եղել մահից։ 1968 թվականին կապիտան էր և քիչ էր հանդես գալիս բեմում։
1978 թ., երբ վերաբացվեց Star Clubը, Շերիդանն այնտեղ հանդես էր գալիս Էլվիս Փրեսլիի TCB Bandի հետ։
2002 թվականին Շերիդանը թողարկել է Vagabond ալբոմը, հիմնականում բաղկացած սեփական գործերից, ինչպես նաև «Skinny Minnie» հին հիթի նոր տարբերակից։ Կյանքի վերջին տարիներին բնակվում էր Համբուրգի մոտ։ Մահացել է 2013 թ. փետրվարի 16-ին, Համբուրգում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.