From Wikipedia, the free encyclopedia
Թոնի Մորիսոն (անգլ.՝ Toni Morrison, ծննդյան անունը՝ Քլոե Արդելիա Ուոֆորդ, անգլ.՝ Chloe Ardelia Wofford, փետրվարի 18, 1931[2][3][4][…], Լորեյն, Lorain County, Օհայո, ԱՄՆ[1] - օգոստոսի 5, 2019[5][1][6][…], Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5][1]), ամերիկացի գրող, խմբագիր և պրոֆեսոր, գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ որպես գրող, «ով իր երազանքով ու քնարականությամբ հարուստ վեպերում կենդանի կերպով պատկերել է ամերիկյան իրականության կարևոր բնագավառները» (1933), Ազատության նախագահական մեդալի դափնեկիր։
Թոնի Մորիսոնը ծնվել է Լորեյնում։ Աշխատավոր ընտանիքի չորս երեխաներից երկրորդն էր[32]։ Մանկուց սիրում էր կարդալ, նրա սիրելի գրողներից էին Ջեյն Օսթինը և Լև Տոլստոյը։ Հայրը, որ աշխատում էր որպես զոդող, ազատ ժամանակ սիրում էր պատմել Ամերիկայի սևամորթների մասին, ինչը հետագայում իր արտացոլումը գտավ գրողի գրքերում[33]։
1949 թվականին Մորիսոնն ընդունվել է Հովարդի համալսարանի «անգլերեն լեզու և գրականություն» բաժինը։ Այնտեղ նա ձեռք է բերում «Թոնի» մականունը, որն ստացվել էր նրա երկրորդ՝ Էնթոնի անունից։ Վերջինս նրան տրվել էր 12 տարեկանում՝ կաթոլիկություն ընդունելիս[32][34]։ 1953 թվականին Մորիսոնն ավարտել է համալսարանի բակալավրիատը, իսկ 1955 թվականին, պաշտպանելով ինքնասպանություններն Ուիլյամ Ֆոլքների և Վիրջինիա Վուլֆի վեպերում թեմայով մագիստրոսական թեզը, ստացել է Կորնելի համալսարանի մագիստրոսի աստիճան[35]։ Ուսումն ավարտելուց հետո Մորիսոնն անգլերեն է դասավանդել Տեխասի նահանգի Հյուստոն քաղաքում գտնվող Հարավային Տեխասի համալսարանում (1955-1957), այնուհետև վերադարձել աշխատելու Հովարդում։
1958 թվականին ամուսնացել է իր համակուրսեցու՝ ջամայկացի ճարտարապետ Հարոլդ Մորիսոնի հետ (անգլ.՝ Harold Morrison)։ Թոնին ու Հարոլդն ունեցան 2 դուստր՝ Հարոլդն ու Սլեյդը։ 1964 թվականին նրանք ամուսնալուծվեցին[35]։ Դրանից հետո Թոնին մեկնել է Սիրակյուս, որտեղ որպես խմբագիր աշխատել է «Random House» ընկերությունում։ Մեկ տարուց քիչ ավելի աշխատելուց հետո ստացել է Նյու Յորքի Random House հրատարակչության գլխավոր գրասենյակի խմբագրի պաշտոնը։ Բացի դա, այդ տարիներին դասավանդել է Եյլի համալսարանում և Բարդի քոլեջում (անգլ.՝ Bard College)[36]: Աշխատելով որպես խմբագիր՝ նա նպաստեց աֆրո-ամերիկյան գրականության, մասնավորապես Հենրի Դումասի (անգլ.՝ Henry Dumas)[37], Թոնի Քեյդ Բամբարայի (անգլ.՝ Toni Cade Bambara), Անժելա Դևիսի և Գեյլ Ջոնսի (անգլ.՝ Gayl Jones)[38] ստեղծագործությունների ժողովրդականացմանը։
1983 թվականին Թոնին հեռացել է հրատարակչությունից։ 1984 թվականին պրոֆեսոր է նշանակվել Օլբանիի համալսարանում (Նյու Յորքի նահանգ)։ 1989 թվականից աշխատել է Պրիստոնի համալսարանի Ռոբերտ Ֆ. Գոենի անվան ամբիոնում[35]։ 2006 թվականին անցել է թոշակի։
Գրական կարիերայի սկզբում Մորիսոնը եղել է Հովարդի համալսարանի գրողների և բանաստեղծների ոչ պաշտոնական շրջանակի անդամ, որ հավաքվում էր քննարկելու իր անդամների ստեղծագործությունները։ Հանդիպումներից մեկին նա ներկայացրել է սևամորթ աղջկա մասին պատմվածք, ով երազում էր կապույտ աչքեր ունենալ մասին։ Ավելի ուշ այդ պատմվածքը հիմք հանդիսացավ Մարիսոնի առաջին վեպի՝ «Ամենակապույտ աչքեր» (անգլ.՝ The Bluest Eye, 1970) համար[36]։
1972 թվականին լույս է տեսել «Սուլա» (անգլ.՝ Sula) վեպը, որը նույնպես նվիրված է սևամորթ կանանց դժվարին կյանքին։ 1973 թվականին «Սուլա» վեպն առաջադրվել է ԱՄՆ-ի ազգային գրքի մրցանակի[35]։
1987 թվականին հրատարակվել է «Սիրվածը» (անգլ.՝ Beloved) վեպը, որը 1988 թվականին արժանացել է Պուլիցերյան մրցանակի[35]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.