Թոնգարիրո ազգային պարկ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Թոնգարիրո ազգային պարկ (անգլ.՝ Tongariro National Park), Նոր Զելանդիայի ամենահին ազգային պարկը[1]։ Գտնվում է Հյուսիսային կղզու կենտրոնական մասում։ Աշխարհում ստեղծված ամենահին ազգային պարկերի տասնյակում զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը[1][2]։ Նրա տարածքում են ընկած գործող հրաբուխներ Ռուապեհուն, Նգաուրուհոեն, Թոնգարիրոն[1], որոնց գագաթները երբեմն նույնիսկ ամռանն են պատված մնում ձյունով (այդ եռյակից Ռուապեհուի կատարը միշտ է ծածկված ձյունով ու սառցադաշտերով)[3]։
Թոնգարիրո ազգային պարկ | |
---|---|
Տեսակ | ազգային պարկ |
Երկիր | Նոր Զելանդիա |
Վարչատարածք | Manawatū-Whanganui Region? |
Մակերես | 795,96 կմ² |
Ձևավորում | 1887 |
Տեղաբնիկ մաորի ցեղի պաշտամունքային մի շարք վայրեր ներառված են ազգային պարկի տարածքում[4], ընդ որում՝ լեռնագագաթներից շատերը, ներառյալ Նգաուրուհոեն ու Ռուապեհուն, նրանց համար համարվում են tapu, այսինքն՝ սրբազան[5]։ Ազգային պարկի գոտում են ընկած մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Օհակունե, Ուայոուրու, Հորոպիտո, Փոկակա, Էրուա քաղաքները։ Այստեղ է գտնվում «Թոնգարիրոյի ալպիական անցումը», որն ունի 19,4 կիլոմետր երկարություն և համարվում է մեկօրյա արշավային լավագույն երթուղիներից մեկը աշխարհում[6][7]։ Ազգային այս պարկի հյուսիսային հատվածով է անցնում Tongariro North Loop (Թոնգարիրոյի հյուսիսային օղակ) անվանումը կրող արշավուղին, որը նորզելանդական լավագույն զբոսաշրջային երթուղիներից մեկն է, ունի 43,1 կիլոմետր երկարություն (այն հաղթահարելու համար սովորաբար 3-4 օր է պահանջվում)[8]։
Թոնգարիրո ազգային պարկն զբաղեցնում է 786 կմ2 տարածք։ Ընկած է Հյուսիսային կղզու կենտրոնական հատվածից հարավ[9], Նոր Զելանդիայի ամենամեծ լճից՝ Թաուպոյից մի քանի կիլոմետր դեպի հարավ-արևմուտք, ամենախոշոր բնակավայրից՝ Օքլենդ միլիոնանոց քաղաքից 330 կմ դեպի հարավ և մայրաքաղաք Վելինգտոնից 320 կմ դեպի հյուսիս։
Թոնգարիրո ազգային պարկը հիմնադրվել է 1894 թվականին, սկզբնապես՝ 76,5 հազար հեկտար տարածքի վրա։
1993 թվականին Թոնգարիրոն դարձել է մշակութային լանդշաֆտներից առաջինը, որ ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության՝ նոր չափորոշիչների համաձայն կազմված ցանկում։ Ընդ որում՝ հաշվի է առնվել նրա արժեքը թե՛ որպես բնության հւշարձանի և թե՛ որպես մաորիների մշակութային ժառանգության մի կարևոր հատվածի։
Պարկին բնորոշ է բնապահպանական համակարգերի լայն դիապազոնը[10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.