From Wikipedia, the free encyclopedia
Թոմաս Չիպենդեյլ (անգլ.՝ Thomas Chippendale, հունիսի 5, 1718[1][2], Օթլի, Սիթի օֆ Լիդս, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն - նոյեմբերի 13, 1779[3][2], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն), ռոկոկո և վաղ կլասիցիզմի ժամանակաշրջանի անգլիական կահույքի արվեստի խոշորագույն վարպետ։ Վարպետի՝ կարմիր ծառից պատրաստած կահույքն առանձնանում էր ձևերի ռացիոնալությամբ, առարկայի կառուցվածքի պարզությամբ և ձևավորման նրբագեղությամբ։
Թոմաս Չիպենդեյլ | |
---|---|
Ծնվել է | հունիսի 5, 1718[1][2] |
Ծննդավայր | Օթլի, Սիթի օֆ Լիդս, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն |
Մահացել է | նոյեմբերի 13, 1779[3][2] (61 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Կրթություն | Prince Henry's Grammar School, Otley? |
Մասնագիտություն | ճարտարապետ, կահույքի դիզայներ, գործարար և դիզայներ |
Երեխաներ | Thomas Chippendale, the younger? |
Thomas Chippendale Վիքիպահեստում |
Կարմրափայտագործի որդին՝ Չիպենդեյլը, ևս նախընտրում էր աշխատել կարմիր փայտի հետ (ողորկված և չներկված)։ 1752 թվականին նա Լոնդոնում բացում է սեփական արհեստանոցը, մոտավորապես 20 աշխատող է վարձում և սկսում է կատարելագործել կահույքի արդեն առկա ձևերը՝ ընդգծելով նրանց կառուցվածքները և գործառույթները տարատեսակ ժապավենային զարդաքանդակներով։ Նա նաև չի հեռանում չինական և գոթական մոտիվներից։
1754 թվականին թողարկվում է Չիպենդեյլի դասական աշխատությունը, որը կրում է «Ազնվականի և կարմրափայտագործի ուղեցույց» անվանումը (անգլ. Gentleman and Cabinet Maker’s Director), որտեղ ներկայացված են 200 պղնձե խոյակներ, ավելի քան 375 կտոր կահույքի պատկերներ։ Գիրքը թողարկվել է ևս երկու անգամ՝ 1759 և 1762 թվականներին[4]։
1760-ական թվականներին Ռոբերտ Ադամի ազդեցությամբ՝ Թոմասն անցնում է առավել ֆունկցիոնալ ձևերի, որոնք առանձնանում էին կլասիցիզմի էսթետիկայի ազդեցությամբ, մասնավորապես՝ մշակում է ներսույթներ և կահավորում է Լիդսի մոտ գտնվող Հարվուդի պալատը։ Կյանքի վերջում դադարում է գործեր կատարելուց՝ փոխանցելով արհեստանոցի կառավարումը իր անունը կրող որդուն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.