Թոլեդոյի արվեստի թանգարան
From Wikipedia, the free encyclopedia
Թոլեդոյի արվեստի թանգարան (անգլ.՝ Toledo Museum of Art), Օհայո նահանգի Թոլեդո քաղաքի ամենախոշոր գեղարվեստական թանգարանն է։ Այնտեղ պահվում է ավելի քան 30.000 ցուցանմուշ։
Թոլեդոյի արվեստի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | ԱՄՆ[1] |
Տեղագրություն | Թոլեդո, Օհայո |
Հասցե | 2445 Monroe Street |
Հիմնադրվել է | 1901 |
Հիմնադիր | Edward Libbey?[2] |
Այցելուներ | 340 000 մարդ |
Տնօրեն | Բրայան Քենեդի[3] |
Կայք | toledomuseum.org(անգլ.) |
Թանգարանը հիմնադրվել է 1901 թվականին, ապակեգործ Էդվարդ Լիբբի կողմից։ 1912 թվականից նորից տեղափոխվել է իր նախորդ շենք, որը իր ոճով հիշեցնում է հին աշխարհի տաճարները։ Շինությունը երկու անգամ ընդարձակել են։ 2010 թվականից թանգարանի տնօրեն է դարձել Բրայան Քենեդին (որը թանգարանի 9-րդ ղեկավարն էր)։
Թանգարանին է պատկանում 19-րդ և 20-րդ դարերի եվրոպական և ամերիկյան արժեքավոր նկարների հավաքածու և մեծ նկարչական ապակուց պատրաստված ապրանքների հավաքածու։ Հետաքրքիր են նաև Վերածննդի դարաշրջանի և ճապոնական արվեստի հնությունների բաժինները։
Թանգարանի արևելյան թևում գտնվում է պարահանդեսի դահլիճը, որը կառուցվել է 1930-ական թվականներին նեոդասական ոճով։ Այն Թոլեդոյի սիմֆոնիկ նվագախմբի համերգային հիմնական դահլիճն է։ Նախատեսված է 1750 հոգու համար։
2001 թվականին թանգարանի մոտ բացվում է քանդակագործության այգի, Մոնորո փողոցի վրա։ Այստեղ պահվում են հիմնականում 20-րդ դարի երկրորդ կեսի ամերիկացի քանդակագործների աշխատանքներ։
Տեսողական արվեստի կենտրոնը, որը կառուցվել է 1990-ական թվականներին, Ֆրենկ Գերիի նախագծով, իր մեջ ներառում է գրադարան, թանգարան, ինչպես նաև` ստուդիա, գրասենյակային և կրթական հաստատություն Թոլեդո համալսարանի գեղարվեստական ֆակուլտետի համար։
2000 թվականին ճապոնական ճարտարապետական SANAA ֆիրման նախագծել է առանձին մասնաշենք, որպեսզի այնտեղ պահվեն ապակե իրերի հավաքածուներ։ Ապակե տաղավարը բացվել է 2006 թվականի օգոստոսին և արժանացել է ճարտարապետական քննադատների հիացական արձագանքին[4]։ Ինտերիերում գտնվում է նշանավոր ապակե մեծ քանդակ, որը ստեղծել է Դեյլ Չիհուլին։