![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/32/Colpolwpowell.png/640px-Colpolwpowell.png&w=640&q=50)
Թմրամիջոցների դեմ պատերազմ
From Wikipedia, the free encyclopedia
Թմրամիջոցների դեմ պատերազմ (անգլ.՝ War on Drugs), Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքականության մեջ մի տերմին, որը նկարագրում է թմրամիջոցների առևտրի և թմրամիջոցների օգտագործման դեմ պայքարի երկար տարիների պետական արշավը, ինչպես ներքին, այնպես էլ միջազգային մակարդակում։ Թմրանյութերի դեմ պատերազմի հետ կապված ԱՄՆ կառավարության ձեռնարկած միջոցները ներառում էին արգելող օրենսդրության ներդրում, այլ պետություններին ռազմական օգնություն թմրակարտելների դեմ պայքարի շրջանակներում և ռազմական միջամտություն[6][7]։ Տերմինը առաջին անգամ օգտագործել է նախագահ Ռիչարդ Նիքսոնը ԱՄՆ-ում, այնուհետև հայտնի է դարձել լրատվամիջոցների շնորհիվ[8][9][10]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/32/Colpolwpowell.png/320px-Colpolwpowell.png)