![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/3d/Paul_C%25C3%25A9zanne%252C_Les_joueurs_de_carte_%25281892-95%2529.jpg/640px-Paul_C%25C3%25A9zanne%252C_Les_joueurs_de_carte_%25281892-95%2529.jpg&w=640&q=50)
Թղթախաղ խաղացողները (նկար)
Պոլ Սեզանի նկար / From Wikipedia, the free encyclopedia
«Թղթախաղ խաղացողները», ֆրանսիացի նկարիչ Պոլ Սեզանի հինգ նկարներից բաղկացած շարքից է, որը վրձնել է 1890-1895 թվականներին։ Նկարներն իրարից տարբերվում են թղթախաղ խաղացողների թվով և նկարի չափսերով։ Նկարներից չորսը պահպանվում է Ամերիկայի և Եվրոպայի թանգարանում, հինգերորդը մինչև վերջերս պահպանվել է մասնավոր հավաքածուում, մինչև որ այն գնել են Կատարի իշխանությունները՝ ազգային թանգարանի համար։
Արագ փաստեր Թղթախաղ խաղացողները, տեսակ ...
![]() | |
տեսակ | նկարների շարք |
նկարիչ | Պոլ Սեզան |
տարի | 1890 |
բարձրություն | 45,5 սանտիմետր |
լայնություն | 57 սանտիմետր |
ժանր | ժանրային նկարչություն |
հավաքածու | Կուրտոյի արվեստի ինստիտուտ |
հատվածն է | The Card Players?, The Card Players?, The Card Players?, The Card Players? և The Card Players (Les Joueurs de cartes)? |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
![]() |
Փակել
2012 թվականի փետրվարին հայտարարվել է այդ շարքի՝ 1892-1893 թվականներին նկարչի վրձնած նկարներից մեկի վաճառքի մասին։ Կատարի էմիր Համադ բին Խալիֆա ալ-Թանիի ընտանիքը մասնավոր կոլեկցիոներից համաձայնել է գնել նկարը՝ 250 միլիոն դոլարով։ Այսպիսով՝ Սեզանի նկարը դարձել է այդ պահին վաճառված ամենաթանկ նկարը[1]։