Թխկի սպիտակ կամ Թխկի կեղծսոսիատերև (լատին․՝ Acer pseudoplatanus), խիտ, լայն էլիպսանման պսակով, 25-30 մ բարձրությամբ ուղղաձիգ ծառ է։

Մանրամասն տեղեկատվություն ՞Թխկի սպիտակ, Գիտական դասակարգում ...
Թխկի սպիտակ
Thumb
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Թխկի
Ընտանիք Թխկազգիներ
Լատիներեն անվանում
Acer pseudoplatanus
Հատուկ պահպանություն
Thumb


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

Փակել

Կենսաբանական նկարագիր

Բունը շատ գեղազարդ է՝ շնորհիվ իր մերկության ու բաց մոխրագույն կամ մոխրասպիտակավուն գույնի, որն առաջանում է ծեր հասակում, կեղևի անջատման հետևանքով։ Տերևները գեղազարդ են, խոշոր՝ մինչև 20 սմ երկարության, հինգ բլթականի, վերին մասում փայլուն, մուգ կանաչ գույնի, իսկ ստորին մասում՝ գորշավուն կամ սպիտակավուն, երբեմն կարմրավուն, որոնք առանձնակի շուք են հաղորդում տնկարկներին։ Ծաղիկները մանր են անշուք, գորշավուն կամ սպիտակավուն, երբեմն կարմրավուն։ Կեղծսոսիատերև թխկին ցրտադիմացկուն է, խոնավասեր, ստվերատար, տուժում է օդի չորությունից, նախընտրում է սննդանյութերով հարուստ, հզոր հողեր, արագաճ է, հաջողությամբ բազմանում է սերմերով։

Տարածվածություն

Բնության մեջ աճում է Փոքր Ասիայում, Հարավային Եվրոպայում, Կովկասում և Կարպատներում։

Օգտագործում

Ունի բազմաթիվ արժեքավոր պարտիզային ձևեր, որոնք աչքի է ընկնում տերևների խայտաբղետությամբ ու երանգներով և լայն կիրառություն են ստացել կանաչապատման տարբեր տիպերում ու կարգերում։ Հայաստանում նպատակահարմար է օգտագործել կիսանապատային և նախալեռնային գոտիների փողոցային տնկարկներում, զբոսայգիներում, անտառպուրակներում ու հանգստի գոտիներում։

Գրականություն

  • Արծ.Ա.Գրիգորյան Գեղազարդ պարտիզագործություն
  • Հ.Ժ.Վարդանյան, Ծառագիտություն

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.